Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Խաչատուրի Մանասյան (1930, Ղափանի շրջան - դեկտեմբերի 20, 2008(2008-12-20), Երևան, Հայաստան), խորհրդահայ շինարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թվական))[1], ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1979 թվական), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի (1978 թվական)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-րդ գումարման պատգամավոր։

Գառնիկ Մանասյան
Ծնվել է1930
ԾննդավայրՂափանի շրջան
Մահացել էդեկտեմբերի 20, 2008(2008-12-20)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունշինարարություն և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Խաչատուրի Մանասյանը ծնվել է 1930 թվականին Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանի Վերին Հանդ գյուղում (գյուղի տարածքում 1958 թվականին հիմնադրվել է Քաջարան քաղաքը, այժմ այն գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում)[2]։ Գառնիկն ընտանիքի հինգ երեխաներից ավագն էր։ 1942 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կերչի համար մղված մարտերում զոհվել է նրա հայրը։ Դրանից կարճ ժամանակ անց մահացել է Գառնիկի մայրը, և ընտանիքի հոգսն ընկել է նրա ուսերին[3]։ 1944 թվականից Մանասյանը աշխատել է կոլտնտեսությունում[4]։ 15 տարեկանում հայրենի Վերին Հանդ գյուղում իր, իր եղբայրների և քույրերի համար Մանասյանը կառուցել է մի տուն, որը գյուղի միակ տունն էր, որը փրկվել է 1968 թվականի երկրաշարժից հետո[2]։

Գառնիկ Մանասյանը ստացել է թերի միջնակարգ կրթություն[4]։ 1949 թվականին՝ արհեստագործական ուսումնարանում ուսումն ավարտելուց հետո[5], Մանասյանն աշխատանքի է անցել որպես ԽՍՀՄ արդյունաբերական շինարարության նախարարության «Քաջարանստրոյ» տրեստի շինարարական վարչության ծեփող[4]։ Շուտով Մանասյանը դարձել է հարդարման համալիր բրիգադի բրիգադիր, որը բաղկացած է եղել ավելի քան երեսուն շինարար-բանվորներից[6][7]։ Բրիգադն անմիջական մասնակցություն է ունեցել Քաջարան քաղաքի հիմնադրման տրեստի քաղաքաշինական նախագծերին[5]։ Երկարամյա շինարարական գործունեության ընթացքում Մանասյանի ղեկավարած բրիգադը հասել է աշխատանքի բարձր արտադրողականության, նա առանձնացել է օղակների տարբեր աշխատանքների արդյունավետ փոփոխականությամբ, տեխնիկայի նվազագույն կիրառմամբ[8]։

1968 թվականին Քաջարան քաղաքի հիմնադրման 10 տարիներից հետո քաղաքում և նրա շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով (Զանգեզուրի երկրաշարժ) խիստ տուժել են բնակելի շինություններ։ Խոշոր վնաս է ստացել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Մանասյանի բրիգադն ակտիվորեն մասնակցել է քաղաքի վերականգնմանը, առանց ուշացումների վերացվել են ստացված վնասները և վերականգնվել են պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները։ 1970 թվականից սկսած՝ բրիգադը[3], առաջինy Հայկական ԽՍՀ-ում, բրիգադի ջոկատի մեթոդը կիրառել է շինարարական գործունեության մեջ և մեծ հաջողությունների է հասել[6]։

ԽՍՀՄ Գերագույն որհրդի Նախագահության 1971 թվականի ապրիլի 5-ի հրամանագրով հնգամյա պլանի առաջադրանքների կատարման մեջ ձեռք բերված ակնառու արտադրական հաջողությունների համար Գառնիկ Խաչատուրի Մանասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Մանգաղ և մուրճ» ոսկե մեդալի շնորհմամբ[9]։

Հետագայում, 9-րդ հնգամյակի տարիներին (1971-1975) Մանասյանի բրիգադը մասնակցել է Ղափանի շրջանի վարչական կենտրոնի Ղափան քաղաքում նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներին[10]։ Բնակելի տները կառուցվել են ռեկորդային ժամկետում՝ երեքից չորս ու կես ամսում, և հանձնվել են գերազանց գնահատականներով[11]։ Բրիգադի մասնակցությամբ կառուցվել են նաև արդյունաբերական շինություններ[6]։ Ընդհանուր առմամբ, իններորդ հնգամյակի պլանը Մանասյանի բրիգադը կատարել է երկուսուկես տարում[2]։

1975 թվականից Գառնիկ Մանասյանը աշխատել է Երևանում՝ որպես Հայկական ԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության «Երպրոմստրոյ» շինարարական տրեստի թիվ 31 շինվարչության բրիգադիր[4]։ Ավելի քան քառասուն հոգուց բաղկացած բրիգադը հասել է աշխատանքի բարձր արդյունքների[6]։ Նա առաջ էր անցել Խորհրդային Միության տասը լավագույն տնտեսվարող բրիգադների սոցիալիստական մրցման մեջ[12]։ Տասներորդ հնգամյակի ծրագիրը (1976-1980) բրիգադը կատարել է մեկ տարի և տաս ամիս ժամկետում[2]։ 1979 թվականին աշխատանքի բարձր արտադրողականության հասնելու համար հիմնվելով շինարարության ծավալների ավելի քիչ թվով աշխատողների վրա, Գառնիկ Մանասյանը կոլեկտիվի կազմում արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի՝ աշխատությունում ակնառու նվաճումների համար[13]։ Նույն թվականին Մանասյանը միացել է ԽՄԿԿ-ին[4]։

Գառնիկ Մանասյանը ակտիվ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ 19-րդ գումարման ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել Երևանի Խորհրդային թիվ 734 ընտրատարածքից[14]։ Եղել է ԽՍՀՄ Խորհրդային Միության Բարձրագույն խորհրդի շինարարարական հանձնաժողովի շինարարական նյութերի արդյունաբերության անդամ[4]։ Ընտրվել է նաւ Հայաստանի ԽՍՀ Բարձրագույն խորհրդի պատգամավոր։ Որպես պատգամավոր Մանասյանը տարբեր հարցերում[2] օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչներին։ Նա մասնակցել է նաև Արցախյան շարժմանը։ 1989 թվականին երիտասարդների խմբի հետ միասին Երևանի Թատերական հրապարակում Մանասյանը 13 օր տևողությամբ հացադուլ է հայտարարել՝ հասնելով հանրապետության ղեկավարի հետ զրույցին[15]։

Գառնիկ Խաչատուրի Մանասյանը մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում[9]։

Մրցանակներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 5-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մանգաղ և մուրճ մեդալ»)՝ ստացել է հնգամյա պլանի առաջադրանքների կատարման մեջ ձեռք բերած ակնառու արտադրական հաջողությունների համար[9]։
  • Լենինի շքանշան (11.08.1966))[9]
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1979)՝ բարձր արտադրողականության հասնելու համար, որը հիմնված է աշխատողների պակաս թվով շինարարության ծավալների կատարման վրա[13]։
  • Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1978)՝ աշխատանքի մեջ ակնառու նվաճումների, արտադրվող արտադրանքի արտադրողականության և որակի բարձրացման, անձնական և բրիգադային պլանների ներդրման, տեխնիկայի արդյունավետ օգտագործման և առաջավոր փորձի հիման վրա սոցիալիստական մրցումների զարգացման գործում ցուցաբերած նախաձեռնության համար[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / В. А. Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Порсугян, 1989, էջ 25
  3. 3,0 3,1 Ханзадян, 1976, էջ 348
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Депутаты Верховного Совета СССР, 1979, էջ 277
  5. 5,0 5,1 Ханзадян, 1976, էջ 349
  6. 6,0 6,1 6,2 6,3 Промышленность Армении, 1980, էջ 12
  7. Ханзадян, 1976, էջ 352
  8. Ханзадян, 1976, էջ 350
  9. 9,0 9,1 9,2 9,3  Գառնիկ Մանասյան «Երկրի հերոսներ» կայքում
  10. Ханзадян, 1976, էջ 349—350
  11. Ханзадян, 1976, էջ 352—353
  12. Промышленность Армении, 1980, էջ 13
  13. 13,0 13,1 Лауреаты Государственных премий СССР 1979 года // Ежегодник Большой советской энциклопедии. — М.: Советская энциклопедия, 1980. — Т. 24. — С. 575. — 584 с.
  14. «Депутаты Верховного Совета СССР X-го созыва». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  15. Порсугян, 1989, էջ 27—29
  16. Лауреаты Государственной премии Армянской ССР // Армянская советская энциклопедия / В. А. Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 678. — 688 с.

Գրականություն խմբագրել

  • Порсугян А. По зову совести // Промышленность, строительство и архитектура Армении. — 1989. — № 7. — С. 25—29.
  • Быть хозяином стройки. Гарник Манасян // Промышленность Армении. — 1980. — № 3. — С. 12—14.
  • Манасян Гарник Хачатурович // Депутаты Верховного Совета СССР. Десятый созыв. — М., 1979. — С. 277.
  • Ханзадян С. Труд — отдаю людям // Рабочая доблесть. Сборник очерков. — М.: Экономика, 1976. — С. 347—354. — 383 с. — (Герои девятой пятилетки).

Արտաքին հղումներ խմբագրել