Գառնիկ Ղազարյան

հայ խմբագիր, դրամատուրգ, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Սիմոնի Ղազարյան (նոյեմբերի 10, 1888(1888-11-10), Քարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 19, 1960(1960-04-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1913 թվականից։

Գառնիկ Ղազարյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1888(1888-11-10)
ԾննդավայրՔարահունջ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էապրիլի 19, 1960(1960-04-19) (71 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1917)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՄաճկալ[1] և Արմենպրես[1]
Գառնիկ Ղազարյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Քարահունջ (այժմ՝ Սյունիքի մարզ) գյուղում։ 1916-1917 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Եղել է Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ 1915 թվականին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը։ Խմբագրել է «Կարմիր ռանչպար» (1921, Գորիս), «Մաճկալ» (1925-1929) թերթերը։ 1922-1924 թվականներին եղել է կուսակցության Զանգեզուրի գավկոմի քարտուղարը, 1929-1935 թվականներին՝ ՀԽՍՀ Գլավլիտի պետական, այնուհետև՝ ՀԽՍՀ ռադիոկոմիտեի նախագահը և Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) տնօրենը։ Հրատարակել է «Ազատության շեփորը» բանաստեղծությունների ժողովածուն (1963), «Պայքարի ֆրոնտում» (1933) և այլ գործեր[2]։

Գառնիկ Ղազարյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Կուլտուրական հեղափոխությունը և կենցաղային խնդիրները գյուղում, Երևան, Պետհրատ, 1930, 56 էջ։
  • Կուլտուրական հեղափոխությունը և կենցաղային խնդիրները գյուղում, 2-րդ բարեփոխված հրատարակություն, Երևան, Պետհրատ, 1931, 40 էջ։
  • Սևան (պոեմ), Երևան, Պետհրատ, 1931, 12 էջ։
  • Պայքար ֆրոնտում (պիես), Երևան, Պետհրատ, 1933, 39 էջ։
  • Կարմիր ակոս (պիես), Երևան, Պետհրատ, 1934, 40 էջ։
  • Ազատության շեփորը, Երևան, Հայպետհրատ, 1963, 155 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 332.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Ղազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 20