Գառնիկ Գիլոյան

հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան

Գառնիկ Հարությունի Գիլոյան (նոյեմբերի 10, 1937(1937-11-10)[1], Օլավերդ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1994)։ Հայաստանի Հանրապետության կենդանաբուժական բժշկագիտության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2010)։

Գառնիկ Գիլոյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1937(1937-11-10)[1] (86 տարեկան)
Օլավերդ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ և ընտրասերիչ
Հաստատություն(ներ)Université de N'Djaména?, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1987)

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Գիլոյանը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1976-1978 թվականներին աշխատել է Չադի ազգային համալսարանում։ 1968-1976 թվականներին և 1978 թվականից՝ աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) գյուղատնտեսական կենդանիների բուծման ամբինում։ 1990-1997 թվականներին եղել է վարիչ, 2001-2003 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մասնավոր անասնապահության ամբիոնի վարիչ[2]։

Մշակել է տավարի տարբեր ցեղերի բարդ վերարտադրական տրամախաչման մեթոդի առանձին խնդիրներ, ստացել բարձր մթերատու եռացեղ (կովկասյան գորշ, ջերսեյան, հոլշտինյան) խառնացեղեր։ Հեղինակ է գիտական աշխատանքների, այդ թվում՝ գիտամանկավարժական բնագավառում։

Անդամակցություն խմբագրել

  • «Գյուղատնտեսական կենդանիների բուծում, սելեկցիա և վերարտադրություն, գազանաբուծություն» մասնագիտական խորհրդի անդամ (1983)
  • ՀԳԳԱ թղթակից անդամ (1994)։
  • Ֆերմերների ազգային միության (ՖԱՄ) նախագահության անդամ (1998)։
  • ՀՀ ֆերմերների ազգային միավորում, նախագահության անդամ (1998)։
  • Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, գիտական խորհրդի անդամ (2009)։
  • Հեռակա ուսուցման դեպարտամենտ, մեթոդական խորհրդի անդամ (2007)։
  • «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական խորհրդի անդամ (2005-2011)։
  • ՀՀ կենդանաբուժական բժշկագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1998-2010)։
  • ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գիտատեխնիկական խորհրդի անդամ (2002)։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ գյուղատնտեսական նախարարության, ՖԱՄԻ, ՀԱԱՀ ոսկե մեդալներ (2000-2010)
  • ՀՀ վարչապետի պատվոգիր (2010)
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանի պատվոգիր (2008)
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Զ. Գևորգյանի պատվոգիր (2000)
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի պատվոգիր (1997)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան(1984)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան (1983)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի պատվոգիր (1981)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի պատվոգրեր (1978-1979)
  • Չադի Հանրապետություն, ԽՍՀՄ դեսպանատան պատվոգր (1978)
  • Խորհրդային Միության արհմիութենական կենտրոնական կոմիտեի նախագահության կրծքանշան (1973)

Երկեր խմբագրել

  • Հանձնարարականներ կաթնատու տիպի նախիրների ստեծման վերաբերյալ, 1986 (համահեղինակ)
  • Տավարաբուծության տեղեկատու, ուսումնական ձեռնարկ, 1995 (համահեղինակ)։
  • Գյուղատնտեսական կենդանիների կերակրումը, ֆրանսերեն, 1997 (համահեղինակ)։
  • Անասնաբուծության հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, 2001 (համահեղինակ)։
  • Կենդանիների աճը և զարգացումը։ Ուսումնական ձեռնարկ, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոն, Երևան, ՀԱԱՀ, 2016։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7061
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005

Արտաքին հղումներ խմբագրել