Գայանե Գեղամյան
Գայանե Պարույրի Գեղամյան (դեկտեմբերի 5, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (սոպրանո), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Գայանե Գեղամյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1960 (63 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Գայանե Գեղամյանը ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Աննա Սարաջևայի դասարան), 1993 թվականին՝ ասպիրանտուրան։ 1995 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (2006 թվականից՝ պրոֆեսոր)։
1993-2013 թվականներին Գայանե Գեղամյանը եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի. նրա դերերգերից են՝ Իոլանտա, Լիզա (Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա»), Նեդդա (Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ»), Ամելիա, Լեոնորա, Աիդա (Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես», «Տրուբադուր», «Աիդա»), Մադամ Բատերֆլայ (Ջակոմո Պուչինիի «Չիո-Չիո սան»), Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան»), Կլարա (Ջորջ Գերշվինի «Պորգի և Բես») և այլն։
Գայանե Գեղամյանի սաներից են Հրաչուհի Բասենցը, Պերճ Քարազյանը, Լ. Ղազարյանը, Ա. Զախարյանը, Հ. Թորոսյանը և ուրիշներ[2]։
Հյուրախաղերով շրջագայել է Արգենտինայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կորեայում, Սերբիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլուր։
Ձայնագրել է 4 ձայնասկավառակ։
Մրցանակներ խմբագրել
- 1980 – Հանրապետական մրցույթի դիպլոմ,
- 1987 – Մ. Գլինկայի անվան XII միջազգային մրցույթի դիպլոմ (Բաքու),
- 2002 – XX միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե գավաթ (Կորեա),
- 2005 – Մովսես Խորենացու մեդալ – մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |