Բացել գլխավոր ցանկը

Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն

Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն, (ԳԿՀ) բարեսիրական և գիտամշակութային հաստատություն է։ Հիմնվել է բրիտանահպատակ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Կյուլպենկյանի (1869-1955) 1953հունիսի 18 թվակիր կտակի համաձայն՝ 1956-ին, Լիսաբոնում (Պորտուգալիա), որտեղ 1942-ից բնակություն էր հաստատել կտակարարը։ Հիմնարկության նպատակն է իրականացնել բարեսիրական գործունեություն՝ նպաստելով գիտության, կրթության, առողջապահության հ արվեստի զարգացմանը։ Կտակի կարգադրության համաձայն՝ Պորտուգալիայի կառավարությունը 1956հուլիսի 18-ին հրապարակելէ հրամանագիր-օրենք, որով Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը դիտվում է իրավաբանական անձի կարգավիճակով օժտված պորտուգալական անկախ հաստատություն։

Օրենքը հիմնարկությանն արտոնում է գործունեություն ծավալել նաև Պորտուգալիայի սահմաններից դուրս, անհրաժեշտության դեպքում հանձնախմբեր կամ ներկայացուցչություններ հիմնել այլ երկրներում (առայժմ դրանք գործում են Լոնդոնում և Փարիզում)։ Գալուստ Կյուլպենկյանի կտակի մեջ չի հիշատակվում հայությանն օգնելու կամ նյութական միջոցներ տրամադրելու մասին (նշվում է միայն Ս. էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար 450 հազար դոլար հատկացնելու մասին)։ Կտակարար մարմնի մեջ է եղել նաև Գալուստ Կյուլպենկյանի դստեր ամուսինը Գեորգ Եսայանը, որի ջանքերի շնորհիվ հիմն արվության կազմում ստեղծվել է Հայկական համայնքների բաժանմունք՝ սփյուռքի և հատկապես Միջին Արևելքի հայ համայնքների կրթական, առողջապահական մշակութային խնդիրների լուծմանը նպաստելու համար։ 1964-ից Հայկական համայնքների բաժանմունքը սկսել է նաև օժանդակություն ցուցաբերել Հայաստանի որոշ գիտահետազոտական մշակութային հաստատությունների, ինչպես նաև արդիական բժշկական սարքավորումներ մատակարարել հանրապետության հիվանդանոցներին։ ԳԿՀ ֊ի ղեկավարումն իրականացնում է Տնօրենների ժողովը՝ բաղկացած 7 անդամներից։ Նախագահն է Էմիլիո Ռուի Վիլարը (2002-ից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png