Աստղիկ Չամքերթեն

հայազգի քաղաքագետ, իրավագետ

Աստղիկ Չամքերթեն (Չամքերթենյան, սեպտեմբերի 3, 1953(1953-09-03), Բրյուսել, Բելգիա), հայազգի քաղաքագետ, իրավագետ։

Աստղիկ Չամքերթեն
Ծնվել էսեպտեմբերի 3, 1953(1953-09-03) (67 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքագետ և իրավաբան

Պողոս Նուբար Փաշայի ծոռնուհին։

ԿենսագրությունԽմբագրել

Աստղիկ Չամքերթենը ծնվել է 1953 թվականին, Բրյուսելում։ 1979 թվականին ավարտել է Նյուշաթելի (Շվեյցարիա) համալսարանը, 1990 թվականին` Երևանի պետական համալսարանի հայագիտական դասընթացները[1]։

1983-1994 թվականներին եղել է Կարիտաս միջազգային կազմակերպության շվեյցարական մասնաճյուղի թղթակից։ 1988 թվականին այցելել է Հայաստան, մասնակցել Շվեյցարիայի տրամադրած օգնության բաշխմանը երկրաշարժից տուժած շրջաններին։ 1994 թվականից եղել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական բաժանմունքի փոխտնօրեն, 2012-2013 թվականներին` տնօրեն[1]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Հեղինակ է «Հայաստան, իմ արմատները» (ֆրանսերեն՝ 1993, հայերեն` 2004), «Գալուստ Սարգիս Կիւլպենկեան. Մարդը եւ իր գործը» (հայերեն, 1999), «Կյուլպենկյանը և Երուսաղեմը» (ֆրանսերեն, անգլերեն (The Gulbenkians in Jerusalem, Lisbon Chamkerten Astghik), պորտուգալերեն, 2006) գրքերի։

ՊարգևներԽմբագրել

  • Հայ կաթողիկե եկեղեցու Սուրբ Մեսրոպ պատվո նշան (1998 թ.)
  • Մեծի Տանն Կիլիկիո Ա. Սահակ-Մեսրոպ շքանշան (2003 թ.)
  • Երուսաղեմի Լատինների պատրիարքության Սուրբ Հարության տաճարի ասպետուհի (2003 թ.)
  • Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց պատվո նշան (2004 թ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։