Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի (Երևան)


Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի, գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում։

Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի

Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի (Երևան)
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Արաբկիր
Գտնվում է Գյուլբենկյան-Խաչատրյան փողոցների խաչմերուկի հարակից տարածք
Քանդակագործ(ներ) Գարեգին Դավթյան
Շինարարության ավարտ 2014, հոկտեմբերի 4
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

Հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին տեղադրվել է 2014 թվականի հոկտեմբերի 4-ին[1]։ Հուշարձանի բացման հանդիսությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, կիսանդրու հեղինակ, քանդակագործ Գարեգին Դավթյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, համայնքի ներկայացուցիչներ։

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012 թվականին Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում հիմնվել է «Հայ բարերարների ճեմուղի», որտեղ տեղադրված են Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Ալեք Մանուկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի, Գալուստ Գյուլբենկյանի հուշարձանները, ինչպես նաև բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը։

Հեղինակ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանում բացվեց Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.