Միքայել Արամյանց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Արամյան (այլ կիրառումներ)
Միքայել Արամյանց (մայիսի 4, 1843, Քյաթուկ - դեկտեմբերի 19, 1922, Թիֆլիս, ԱԽՖՍՀ), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։
Միքայել Արամյանց | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1843 |
Ծննդավայր | Քյաթուկ |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1922 (79 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Վրացական ԽՍՀ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և մեկենաս |
Mikael Aramyants Վիքիպահեստում |
Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։
Արամյանցը թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը ոչնչացվել են։
Պատկերասրահ
խմբագրել-
Եղիսաբեթ Արամյանցը
-
Միքայել Արամյանցը ընտանիքի հետ՝ Ախթալայի տանը
-
Արամյանցների ընտանիքը Ախթալայի առանձնատանը
-
Արամյանցի հիվանդանոցը
-
Արամյանցի Մաջեստիկ հյուրանոցը, ներկա Մարիոթ Թբիլիսին
Աղբյուրներ
խմբագրել- Արամյանցի մասին հոդված Անկախ շաբաթաթերթում(չաշխատող հղում)
- http://www.diplomat.am/publ/public/1/14-1-0-1833 Արխիվացված 2020-12-01 Wayback Machine