Ստեփան Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Գրիգորի Պետրոսյան (հուլիսի 17, 1951, Դավթաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2005), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)։
Ստեփան Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1951 (73 տարեկան) Դավթաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել- 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
- 1973-1976 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի ԽՍՀՄ ԳԱԱ Իոֆֆեի անվան Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ։
- 1977-1984 թվականներին Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող։
- 1984-1991 թվականներին` Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի դոցենտ։
- 1991-2004 թվականներին` Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։
- 2003-2008 թվականներին «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա» հանրապետական նպատակային ծրագրի տեսական խմբի ղեկավար։
- 1998 թվականից տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (Տրիեստ, Իտալիա) անդամ է։
- 2004-2008 թվականներին Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի դեկան, պինդ մարմնային էլեկտրոնիկայի նյութերի և բաղադրիչների ամբիոնի պրոֆեսոր։
- 2008 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ[1]։
- 2011 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- 2011 թվականի օգոստոսի 19-ից ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականն է։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային անհամասեռ պինդ լուծույթների էլեկտրական, օպտիկական և ֆոտոէլեկրական հատկություններին, ցածր չափայնությամբ քվանտային նանոկառուցվածքներում հպումային ու անհավասարակշիռ երևույթների տեսությանը, զանազան տիպերի նանոէլեկտրոնային սարքերի ֆիզիկական հիմունքներին։ Համահեղինակ է «Պինդ մարմնի էլեկտրոնիկայի խնդրագրքի»։ Երեք ուսումնամեթոդական ձեռնարկների, մեկ մենագրության և շուրջ 80 գիտական հոդվածների հեղինակ է, որոնց գերակշիռ մասը հրատարակված է արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում։ Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտական համաժողովներում[3]։
Միջազգային կապեր և այցելություններ
խմբագրել- 1984-1985 թվականներին ԱՄՆ, Լուիզիանայի պետական համալսարան, Ռիվերսայդի կալիֆորնիական համալսարան, գիտական երկարատև գործուղում
- 1989-1990 թվականներին Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի ԽՍՀՄ ԳԱԱ Իոֆֆեյի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, դոկտորանտ
1988, 1992, 1994, 1997 թվականներին Իտալիա, Տրիեստի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, մեկից մինչև երեք ամսյա մասնակցություն գիտական դպրոցի աշխատանքներին որպես առաջատար հետազոտող
- 1997-2004 թվականներին Իտալիա, Տրիեստի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն որպես այդ Կենտրոնի ընտրված անդամ, մասնակցություն գիտական համաժողովներին, դասախոսություններ, գիտական աշխատանք
- 2001 թվականին Իտալիա, Պավիայի պետական համալսարան, վեցամսյա գիտական աշխատանք
- 2003 թվականին Ֆրանսիա, Ստրասբուրգի PHASE-CNRS լաբորատորիա, մեկամսյա գիտական համատեղ աշխատանք
- 2002, 2005 թվականներին Գերմանիա, Բոխումի համալսարան, մեկամսյա և երեքամսյա գիտական աշխատանք և դասախոսություններ կիսահաղորդչային նանո-էլեկտրոնիկայից
- 2007 թվականին Կանադա, Տորոնտոյի համալսարան, մեկամսյա գիտական աշխատանք
Անդամակցություն
խմբագրելՊարգևներ
խմբագրել- Մովսես Խորենացու մեդալ (2013)[5]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)։
Երկեր
խմբագրել- Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ԳԱԱ թղթակից անդամներ, Ստեփան Պետրոսյան
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին