Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գալուստ Հակոբի Ալոյան (Թորոս Դարվիշ, 1864, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 2, 1914(1914-11-02), Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆիդայի։

Գալուստ Ալոյան
Դիմանկար
Ծնվել է1864
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 2, 1914(1914-11-02)
Մահվան վայրԲայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունֆիդայի

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի գիմնազիայում։ Ազգային-ազատագրական գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում. զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում, Երևանում։ Զենքեր է պատրաստել Սարգիս Կուկունյանի խմբի համար։

1895 թվականին մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել «Խարիսխ» զինագործարանում։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է և պահվել Երևանում։ Ազատվելուց հետո կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ (1903)։

Խուսափելով հետապնդումներից՝ անցել է Վասպուրական, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Բայազետ։ Փորձել է անցնել Կովկաս, սակայն ճանապարհին կռվի է բռնվել թուրքական ոստիկանների ու զինվորների հետ և զոհվել։

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Ալոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։