Գաթրի (Օկլահոմա)
Գաթրի (անգլ.՝ Guthrie), քաղաք ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում։ Լոգան շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչության թիվը 10 191 մարդ է (2010)[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Գաթրի | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1889 թ. | |
Մակերես | 50,032706 կմ², 50,035719 կմ² | |
ԲԾՄ | 299±1 մետր | |
Բնակչություն | ▲10 749 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 405 | |
Փոստային դասիչ | 73044 | |
Պաշտոնական կայք | cityofguthrie.com(անգլ.) | |
| ||
Պատմություն խմբագրել
Գաթրի քաղաքի տարածքում սպիտակամորթների առաջին բնակավայրը ստեղծվել է 1887 թվականին, երբ տարածքով անցնում էր ATSF երկաթուղային ճանապարհը։ Երկաթուղային կայանը ստացել է Եղնիկի առու անվանումը, սակայն հաջորդ տարում անվանափոխվել է Գաթրի՝ ի պատիվ Տոպիկացի իրավաբան Ջոն Գաթրիի։ 1889 թվականին քաղաքում բացվել է փոստային բաժանմունք։
1889 թվականի ապրիլի 22-ին քաղաքում թնդանոթազարկն ազդանաշան է տվել հայտնի հողային մրցավազքի համար։ Օրվա ավարտին Գաթրիի բնակչությունը մի քանի տասնյակից հասել է 10 000-ի, կառուցվել են նոր փողոցներ, բացվել են բանկեր և թերթեր։ Մեկ ամիս անց քաղան արդեն ապահովվել էր բազմաթիվ աղյուսե տներով, փողոցներով, կենտրոնացված ջրամատակարարմամբ, հասարակական տրանսպորտի համակարգով և փողոցային էլեկտրական լուսավորությամբ։ Նույն թվականի մայիսի 2-ին Գաթրին դարձել է Օկլահոմայի կենտրոնը։
1906 թվականին Օկլահոմայի ստեղծումից մինչ 1910 թվականը նահանգի կենտրոնը չի փոխվել։ 1910 թվականին գործարար օղակների ճնշման տակ կենտրոնը տեղափոխվել է Օկլահոմա Սիթի, որը սկսել էր արագորեն աճել նավթի հայտնաբերումից հետո։ Օկլահոմայի վարչական կենտրոնի կարգավիճակի կորստից հետո Գաթրին կորցրել է բնակչության զգալի մասը, մարել է նաև գործարար ակտիվությունը։ Քաղաքի կենտրոնում մինչ օրս պահպանվում են 19-րդ դարի վերջին կառուցված բազմաթիվ շենքեր, ինչի շնորհիվ 1999 թվականին մի քանի թաղամասեր հայտարարվել են ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան։
Աշխարհագրություն և կլիմա խմբագրել
Քաղաքը գտնվում է Օկլահոմայի կենտրոնում, ցածր, ավազաքարից կառուցված բլուրների մեջ, տափաստանային և անտառային գոտիների սահմանին։ Հարավային հատվածում գտնվում է երկու լիճ, որոնք հայտնի հանգստյան վայրեր են տեղացիների համար։
Գաթրին գտնվում է Մեծ հարթավայրերի հարավային մասում, ուստի մայրցամաքային կլիման կտրուկ մեղմվում է Մեքսիկական ծոցի ազդեցությամբ։ Ընդհանուր առմամբ, քաղաքի կլիման կարելի է բնութագրել որպես Մերձարևադարձային մուսսոնային։ Գաթրին հայտնի է եղանակային կտրուկ փոփոխություններով։ Ամենաանձրևային ամիսներն են մայիսը հունիսը և սեպտեմբերը։ Հաճախ են տեղի ունենում տորնադոներ։
Guthrie, Oklahomaի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 48.0 (8.9) |
53.8 (12.1) |
64.1 (17.8) |
74.4 (23.6) |
81.6 (27.6) |
89.3 (31.8) |
95.5 (35.3) |
94.9 (34.9) |
86.1 (30.1) |
75.7 (24.3) |
61.7 (16.5) |
51.1 (10.6) |
73.02 (22.79) |
Միջին ցածր °F (°C) | 24.6 (−4.1) |
29.5 (−1.4) |
38.5 (3.6) |
49.2 (9.6) |
57.7 (14.3) |
66.4 (19.1) |
71.0 (21.7) |
69.5 (20.8) |
62.2 (16.8) |
50.5 (10.3) |
38.9 (3.8) |
28.6 (−1.9) |
48.88 (9.38) |
Տեղումներ դյույմ (մմ) | 1.2 (30) |
1.7 (43) |
2.8 (71) |
2.7 (69) |
5.0 (127) |
4.2 (107) |
2.3 (58) |
2.3 (58) |
4.3 (109) |
2.7 (69) |
2.3 (58) |
1.5 (38) |
32.9 (836) |
Աղբյուր #1: weather.com | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase[3] |
Բնակչություն խմբագրել
2010 թվականի մարդահամարի տվյալներով Գաթրին ուներ 10 191 բնակիչ, 3 854 տնային տնտեսություն և 2 474 ընտանիք։
Բնակչության ռասայական կազմ․
- սպիտակամորթներ-75,8%
- աֆրոամերիկացիներ-15,8%
- հնդկացիներ-3,0%
- ասիացիներ-0,5%
Քաղաքացիների միջին տարիքը՝ 37 տարեկան, մեկ շնչի տարեկան եկամուտը՝ 15 774 ԱՄՆ դոլար (2000 թվականի տվյալներով։ Հանցագործությունների քանակը միջինից մի փոքր քիչ է ինչպես նահանգում, այնպես էլ ամբողջ երկրում[4]։
Բնակիչների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են։ Գաթրիում է գտնվում Աստծո եկեղեցի կրոնական կազմակերպության կենտրոնակայանը։
Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել
Քաղաքային տնտեսության հիմնական ոլորտներն են սպասարկման ոլորտը և մանրածախ առևտուրը։ Կան գյուղատնտեսության արտադրանքի վերամշակման մի քանի փոքր ձեռնարկություններ։ Քաղաքի պահպանված պատմական կենտրոնը (ԱՄՆ-ի «պատմական օկրուգներից» ամենամեծը) գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը ամենամյա փառատոններով։
Մոտակա խոշոր օդանավակայանը գտնվում է Օկլահոմա Սիթիում (Ռոջերսի անվան օդանավակայան)։ Գաթրիի միջով անցնում է I-35 միջնահանգային խաչմերուկը, որը միացնում է Տեխասը Մինեսոտայի հետ։ Հասարակական տրանսպորտը գտնվում է FIRST CAPITAL TROLLEY Արխիվացված 2021-09-25 Wayback Machine ընկերության կառավարման ներքո և ներառում է ավտոբուսներ դեպի օդանավակայան և մոտակա բնակավայրեր (ներառյալ Օկլահոմա Սիթի), տաքսիներ և էքսկուրսիոն ավտոբուսներ պատմական կենտրոնի ուսումնասիրման համար։
Մշակույթ խմբագրել
Քաղաքի պատմական կենտրոնը, որը պահպանել է 19-րդ դարի վերջի նկարագիրը, բազմաթիվ ֆիլմերի դրվագների նկարահանման վայր է, օրինակ․
- Անձրևի մարդը (Rain Man, 1988)
- Իմ հերոսները միշտ եղել են կովբոյ (My Heroes Have Always Been Cowboys, 1991)
- Թաթառ (Twister, 1996)
- Իմ ներսում գտնվող մարդասպանը (The Killer Inside Me, 2010)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «United States Census Bureau». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Historical Weather for Guthrie, Oklahoma, United States».
- ↑ Neighborhood Scout