Գազ կնճռոտ

բույսերի տեսակ
Գազ կնճռոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ կնճռոտ (A. corrugatus)
Միջազգային անվանում
Astragalus corrugatus

Գազ կնճռոտ (լատին․՝ Astragalus corrugatus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Միամյա բույս է՝ մինչև 20 սմ բարձրությամբ, թույլ ծածկված մանր, պարզ մազիկներով։ Տերևների երկարությունը 1,5-3,5 սմ է։ Ծաղկաբույլը ունի 1-3 ծաղիկ։ Պսակը բաց մանուշակագույն է։ Ունդերը գծային են, մինչև 4 սմ երկարությամբ[1]։

Տարածում խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխ գյուղի շրջակայք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Անատոլիայում, Հյուսիսարևմտյան և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Չի պահպանվում։ Անհրաժեշտ է իրակացնել հետազոտական աշխատանքներ նոր աճելավայրեր հայտնաբերելու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.