Գազ բծավոր

բույսերի տեսակ
Գազ բծավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ բծավոր (A. guttatus)
Միջազգային անվանում
Astragalus guttatus

Գազ բծավոր (լատին․՝ Astragalus guttatus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

8-20 սմ բարձրությամբ, միամյա մերկ բույս է։ Տերևների երկարությունը 2,5-5,5 սմ է։ Տերևիկները 4-9-ական զույգ են։ Ծաղկաբույլի ծաղիկները 1-3-ն են։ Պսակը բաց գույնի է, դրոշը՝ մանուշակագույն ջղերով, 6-9 մմ երկարությամբ։ Ունդերը ոտիկով են, կիսալուսնաձև, 12-22 մմ երկարությամբ, 4-5 մմ լայնությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում («Էրեբունի» պետական արգելոց, Ջրվեժի անտառպուրակ, Երախի լեռնաշղթայի արևմտյան ծայրամաս)։ Աճում է նաև Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Ղրիմում, Անատոլիայում, Հարավարևմտյան և Միջին Ասիայում, Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1400 մ բարձրությունների վրա, չոր կավային տեղերում, տափաստանային բուսականության կազմում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա՝ 500 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Արեալը մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ բծավոր» հոդվածին։