Գազ Մասսալսկու

բույսերի տեսակ
Գազ Մասսալսկու
Գազ Մասսալսկու
Գազ Մասսալսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Մասսալսկու (A. massalskyi)
Միջազգային անվանում
Astragalus massalskyi

Գազ Մասսալսկու (լատին․՝ Astragalus massalskyi), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Երկծայր մազիկներով ծածկված բազմամյա բույս է։ Տերևները ունեն 5-20 սմ երկարություն։ Տերևիկները 6-9 զույգ են և նշտարաձև։ Ծաղկակիրները տերևներից կարճ են, 2-10 սմ երկարությամբ, 3-5 ծաղիկներով։ Պսակը դեղին է, 22-27 մմ երկարությամբ։ Ունդի տրամագիծը 13-20 մմ է, կաշենման է, գնդաձև փքված[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Շիրակի (Կոշավան և Խարկով գյուղերի միջև) և Երևանի (Երախի և Ուրծի լեռնաշղթա, Գոռավան գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700-1500 մ բարձրությունների վրա, կրաքարային լանջերին, կավոտ և ավազոտ հողերում, ֆրիգանանման բուսականության մեջ, տրագականտնիկներում, ավազային անապատում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հարավային Կովկասի էնդեմիկ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Հայաստանի Կարմիր գրքի հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ Մասսալսկու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ Մասսալսկու» հոդվածին։