Գազալե Ալիզադե (պարս․՝ غزاله علیزاده, (փետրվարի 15, 1949(1949-02-15), Մաշհադ, Իրան - մայիսի 12, 1996(1996-05-12), Javaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան))[1], իրանցի գրող և բանաստեղծ: Գազալե Ալիզադեւ մայրը նույնպես եղել է գրող և բանաստեղծ: Նա երկու անգամ է ամուսնացել. ամուսնու` Բիջան Էլահիի հետ ունեցել են դուստր` Սալմա անունով: Նա նաև որդեգրել է երկու աղջիկների, որոնք վերապրել են 1961 թվականին Քազվինի երկրաշարժը[2]:

Գազալե Ալիզադե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1949(1949-02-15)
ԾննդավայրՄաշհադ, Իրան
Մահացել էմայիսի 12, 1996(1996-05-12) (47 տարեկան)
Մահվան վայրJavaher Deh, Sakht Sar Rural District, Central District, Ramsar County, Մազանդարան, Իրան
ԳերեզմանImamzadeh Taher (Karaj)
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և վիպասան
Ghazaleh Alizadeh Վիքիպահեստում
Գազալե Ալիզադեի շիրմաքար

ԿենսագրությունԽմբագրել

Գազալե Ալիզադեն դպրոցում խելացի, աշխույժ և ինտրովերտ երեխա էր: Հումանիտար գիտությունների դիպլոմ է ստացել Մահաստիի ավագ դպրոցում և, միևնույն ժամանակ բուսակեր է դարձել: Նա քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Թեհրանի համալսարանում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա` Սորբոնի համալսարանում փիլիսոփայություն և կինո սովորելու: Նա ի սկզբանե մեկնել էր Փարիզ` պաշտպանելու իր թեկնածուականը Իրավագիտության ոլորտում, բայց փոխել է իր մասնագիտությունը` սկսելով իշկարիզմ ուսումնասիրել և ցանկանում էր դիսերտացիոն աշխատանք գրել Ռումիի մասին, սակայն կիսատ է թողել այն հոր հանկարծակի մահվան պատճառով:

Նա սկսել է իր գրական կարիերան Մեշհեդում պատմվածքներ գրելով։ Ալիզադեի ամենահայտնի աշխատանքը «Էդրիսիսի տունը» վեպն է (պարս․՝ خانه ادریسیها): Նրա պատմվածքներից են «Խաչմերուկ», «Ամառվանից հետո» և «Կարճ ճանապարհորդությունը», և նրա մյուս վեպերից են «Երկու լանդշաֆտները» և «Թեհրանի գիշերները»: Ալիզադեի աշխատանքներից մի քանիսն անգլերեն են թարգմանվել Ռոզա Ջամալիի կողմից:

Քաղցկեղով տառապելով` նա երկու անգամ ինքնասպանության փորձ է արել: Ի վերջո, նա ինքնասպան է եղել 1996 թվականի մայիսին` կախվելով ծառից։ Նրա մարմինը թաղվել է Էմամզադեհ Թահեր գերեզմանատանը:

Նրա կյանքի մասին նկարահանվել է «Գազալե Ալիզադեի դատավարությունը» վավերագրական ֆիլմը[3][4][5]:

ԳրքերԽմբագրել

ՎեպերԽմբագրել

  • Երկու տեսարան
  • Էդրիսիսի տունը (երկու հատոր)
  • Թեհրանի գիշերը

ՊատմվածքներԽմբագրել

  • Ամառվանից հետո
  • Կարճ ճամփորդություն

ԱյլԽմբագրել

  • Հունաստան
  • Տան երազն ու կործանված մղձավանջը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-21-ին։ Վերցված է 2009-01-02 
  2. electricpulp.com։ «ALIZADEH, Ghazaleh – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org 
  3. رادیو زمانه
  4. خبرگزاری کتاب ایران
  5. Nikoonazar Karim (1998)։ Heaven can wait։ Kargozaran newspaper։ էջ 5 

Արտաքին հղումներԽմբագրել