Բացել գլխավոր ցանկը

Գագիկ Ղազարյան

հայ քանդակագործ

ԿենսագրությունԽմբագրել

1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1977 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1998 թվականից՝ պրոֆեսոր, 1990-1994 թթ.` դեկան: 1992-1998 թթ. Հայաստանի նկարիչների միության քանդակագործության մասնաճյուղի նախագահ, 1998 թվականից` վարչության քարտուղար[1]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ստեղծել է դեկորատիվ-մոնումենտալ գործեր։

Գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը՝ որպես գաղափարական ու նյութականի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված[2]։ Գործերից տեղադրված են Մոսկվայում («Կոխ», 1979), Յալթայում («Անմահական խնձոր», 1981), Իջևանում («Իջևանյան հուշապատկերներ», 1986), Երևանում («Արքայադուստրը հավալուսնով», 1994), ԼՂՀ-ում («Արցախի վերածնունդը», 1996), Փոթիում («Հրեշտակներ», 1998

ՊարգևներԽմբագրել

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Քանդակային խճանկար. Գագիկ Ղազարյան
  3. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ Վերցված է 2018-01-06