Գագիկ Կիմի Եգանյան (հունիսի 2, 1956(1956-06-02), Առաքել, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ (1999-2018)։ Հայրական կողմից սերում է Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմից, իսկ մայրական կողմից՝  Միկոյան տոհմից, որից սերել են Խորհրդային համակարգի ամենանշանավոր պետական գործիչներից մեկը՝ Անաստաս Միկոյանը, և նրա եղբայր, ճանաչված ավիակոնստրուկտոր, հռչակավոր ՄԻԳ ռազմական կործանիչների ստեղծող Արտեմ Միկոյանը։

Գագիկ Եգանյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1956(1956-06-02) (67 տարեկան)
ԾննդավայրԱռաքել, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ և պետական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ

2015 թ.՝ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում աշխատելու տարիներին, Եգանյանը գլխավորեց ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության հետ բանակցությունները, որոնց արդյունքում հանվեց դեպի Ռուսաստան Հայաստանի 28 հազար քաղաքացիների մուտքի արգելանքը։

2003-2010 թթ․ ընտրվել է Եվրոպայի խորհրդի միգրացիայի եվրոպական կոմիտեի (CDMG) բյուրոյի անդամ[1], իսկ 2008-2009 թթ․՝ նույն կոմիտեի բյուրոյի փոխնախագահ։

2018 թ․ դեկտեմբերին ընտրվել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ, Ժողովրդագրության և գենդերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Գագիկ Եգանյանը նախաձեռնել ու հիմնադրել է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանը 2002 թվականին։

Կրթություն խմբագրել

1977 – 1980 թթ․ - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրա, տնտեսագիտության թեկնածու (1981թ.)։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է անվանի գիտնական, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի ղեկավարած դոկտորական խորհրդում՝ 24 տարեկան հասակում։

1972 – 1977 թթ․  - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, էկոնոմետրիկայի բակալավր և մագիստրոս։

1969 – 1972 թթ․  - Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց

1992 – 2002 թթ. - 4 անգամ մասնակցել է Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի և ՎԶԵԲ-ի կողմից համատեղ հիմնադրված Վիեննայի միացյալ ինստիտուտի (JVI) տարբեր դասընթացների, որոնցում մասնակիցներն ընտրվում էին մրցակցային հիմունքներով

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1999  – 2018 թթ․ հունիս - ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ[2]

Նրա ղեկավարությամբ  4 անգամ՝ 2000, 2004, 2011 և 2017 թթ. մշակվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը սահմանող ռազմավարություններ, ընդ որում վերջին 2 դեպքերում՝ դրանց իրականացման գործողությունների ազգային ծրագրերով;

2011-2016 թթ. համար մշակված ազգային ծրագիրը, որ ուներ 14 ուղղություն և 144 գործողություն, GIZ-ի կողմից ճանաչվել է հետխորհրդային տարածաշրջանում լավագույնը։

2016-2017 թթ. ընթացքում համակարգել է Հայաստանում բնակություն հաստատած երկարաժամկետ իմիգրանտների ու փախստականների  ինտեգրման քաղաքականությունը, իսկ 2018 թվականից՝ դրա գործնական իրականացումը։

Եգանյանի նախաձեռնությամբ՝ ստեղծվել են միգրանտների տարբեր խմբերին աջակցելու համար մի շարք համացանցային ռեսուրսներ, այդ թվում՝ backtoarmenia.am, www.tundarc.am , www.sedmoneyarmenia.am , www.miglib.org։

  • 1990 թ․ հունիս – 1999 թ․ հունիս - Նախարարի առաջին տեղակալ, նախարար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն
  • 1983 թ․ ապրիլ –1990 թ․ հունիս - ՀԽՍՀ մինիստրների խորհրդի գործերի կառավարչության  գլխավոր մասնագետ

Դասավանդում խմբագրել

  • 2000թ․ – մինչ այժմ հեղինակել ու դասավանդում է «Միգրացիայի կառավարում» հատուկ դասընթացը Երևանի պետական համալսարանի և Հայ-Ռուսական համալսարանի մագիստրատուրաներում սովորող ուսանողների համար։
  • 1981 թ․ հունվար – 1983 թ․ ապրիլ – Եղել է էկոնոմետրիկայի դասախոս՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։

Այլ գործունեություն խմբագրել

Ակտիվորեն մասնակցել է Արցախի վերաբնակեցման, նոր գյուղերի հիմնադրման, այդ նպատակով հովանավորների ներգրավման աշխատանքներին։ 1991 թ. ուղղաթիռով այցելելով ամբողջությամբ շրջափակման մեջ գտնվող Գետաշեն գյուղը լուծում տվեց գյուղի շուրջ 1000 կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման խնդրին, որոնց Ադրբեջանի Հանրապետությունն ավելի քան մեկ տարի չէր վճարել հասանելիք կենսաթոշակները։

2001 թ. Սերգո Երիցյանի հետ միասին Արցախի նշանավոր Դադիվանքում Հայաստանյաց առաքելական եկեղեցու Արցախի թեմի միջոցով կազմակերպել է մոտակա բնակավայրերում բնակվող ավելի քան 600 երեխաների մկրտության արարողությունը։

Ազդեցություն խմբագրել

Գագիկ Եգանյանի աշխատանքային ուղու ընտրման հարցում մեծ դերակատարում է ունեցել նրա հայրը՝ Կիմ Եգանյանը, ով եղել է Խորհրդային Հայաստանի ճանաչված կուսակցական և պետական գործիչ։ 11 տարի եղել է Կրասնոսելսկի ու Վարդենիսի ՀԿԿ շրջկոմների առաջին քարտուղար, այնուհետև զբաղեցրել է նախարարի կարգավիճակ ունեցող Պետագրոարդի նախագահի տեղակալի պաշտոնը։

Պարգևներ խմբագրել

  • Երախտագիտության մեդալ, 2017[3]
  • Ղազախստանի ներքին գործերի նախարարության Халыкаралык(չաշխատող հղում) մեդալ (2018 թ.)
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի մեդալ (2006 թ.)
  • Նանսենի անվան պարգև
  • ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության 20-ամյակի մեդալ (2012)
  • ՌԴ սոցիալական անվտանգության և աշխատանքի նախարարության ճանաչման մեդալ (2009 թ.)

Անձնական կյանք խմբագրել

Գագիկ Եգանյանն ակտիվ լեռնագնաց է։ Երկու անգամ նվաճել է Արարատի գագաթը[4]։ 2018 թ․ հարցազրույցներից մեկի[5] ժամանակ նշել է․ «Բոլորին եմ խորհուրդ տալիս զբաղվել լեռնագնացությամբ։ Դա կենսակերպ է, դա իմ կյանքի անբաժան մասն է։ Շաբաթական գոնե մեկ անգամ բարձրանում եմ լեռներ, էներգիա ստանում ու վերադառնում»։

Նաև հայտնի է որպես դասական երաժշտության մեծ գիտակ ու սիրահար։

Ամուսնացած է, ունի երկու որդի, ավագ որդին՝ Հայկ Եգանյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենն է։

Նախորդող
Հրանուշ Հակոբյան
ՀՀ Սոցիալական ապահովության նախարար
Գագիկ Եգանյան

1998-1999 թթ.
Հաջորդող
Ռազմիկ Մարտիրոսյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «European Committee on Migration». rm.coe.int.
  2. «Գագիկ Եգանյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  4. «ժամերգություն Մեծ Մասիսի գագաթին (մաս 1)».
  5. «Գագիկ Եգանյան. ի՞նչ է անում պետական ապարատի ամենաերկարատև ու ամենափորձառու դեմքերից մեկը պաշտոնաթողությունից հետո». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.