Սերգո Երիցյան

հայ լրագրող, քաղաքական գործիչ

Սերգո Սարգսի Երիցյան (հունիսի 11, 1957(1957-06-11), Ճոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2023(2023-06-23), ԱՄՆ[1]), հայ պետական գործիչ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր։

Սերգո Երիցյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1957(1957-06-11)
ԾննդավայրՃոճկան, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 23, 2023(2023-06-23) (66 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամությունՀայաստանի ժուռնալիստների միություն
 Sergo Yeritsyan Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

1975-1978 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1978 թվականին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2004 թվականին պաշտպանել է «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2007 թվականի նոյեմբերին պաշտպանել է «Հայաստանի հեռուստատեսությունը ԶԼՄ-ների համակարգում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1981-1999 թվականներին աշխատել է ՀՀ հեռուստառադիոյի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ խմբագրից մինչև հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար, 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 2008 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[2]։ 2010 թվականից ղեկավարում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը[3]։ 2017 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[4]։ Մահացել է ԱՄՆ-ում 2023 թվականի հունիսի 23-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո[5]։

Ընտրովի տպագրումներ Խմբագրել

  • Հանրության իրազեկվածության գումարելիները (համահեղինակությամբ Ա. Բաղդասարյանի), Երևան, 2007 թ., 508 էջ
  • Հեռուստատեսային տերմինների և հասկացությունների տեղեկատու բառարան, Երևան, 2008 թ., 454 էջ
  • Հեռուստատեսություն. ակունքներից մինչև ժամանակակից զարգացումներ, Երևան, 2009 թ., 603 էջ
  • Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ, Երևան, 2010 թ., 854 էջ
  • Հեռուստատեսություն. հայացք` ներսից և դրսից, Երևան, 2010 թ., 887 էջ
Նախորդող
Լևոն Հովհաննեսի Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար
Սերգո Երիցյան

12 հունիսի 2003 - 1 հունիսի 2006
Հաջորդող
Լևոն Հովհաննեսի Մկրտչյան


Ծանոթագրություններ Խմբագրել