Գագիկ Գյուրջյան

հայ ճարտարապետ

Գագիկ Գուրգենի Գյուրջյան (հոկտեմբերի 16, 1948(1948-10-16), Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ (2003

Գագիկ Գյուրջյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1948(1948-10-16) (75 տարեկան)
ԾննդավայրՈսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Ուշագրավ աշխատանքներՆորայր Սիսակյանի հուշարձան
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
 Gagik Gyurjyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1994 թվակականին՝ Վաշինգտոնի Մերիլենդի համալսարանի քաղաքաշինության դասընթացները։

1996-1998 թվականներին՝ քաղաքաշինության նախարարության ճարտարապետաշինական վերահսկողության, 1998-2004 թվականներին՝ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1994-1996 թվականներին, միաժամանակ՝ ճարտարապետության և քաղաքաշինության պետկոմի նախագահի առաջին տեղակալ, 1998 թվականից՝ ՀՀ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նախագահ, 2004 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ[1]։

2009 թվականի հունիսի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։

 
Նորայր Սիսակյանի հուշարձանը Աշտարակում, ճարտարապետ` Գագիկ Գյուրջյան, քանդակագործ` Ա. Ավագյան

2008 թվականին պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]։ Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողովի առաջին նախագահը (2001 թվականից)։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Գագիկ Գյուրջյանի նախագծերով իրականացվել են՝

Մեղրի (1972) և Աշտարակ (1974-1975, երկուսի էլ՝ համահեղինակ) քաղաքների գլխավոր, Աշտարակի ձախափնյակի ու սակավահարկ բնակելի տների համալիրի (1975-1976) մանրամասն հատակագծերը, վերականգնել Մուղնիի Սուրբ Գևորգ (1982, բացօթյա թանգարանի նախագծով), Աշտարակի Սուրբ Մարինե (1984) եկեղեցիները, հին ջրաղացը (1980)։ Աշտարակում գտնվող Նորայր Սիսակյանի հուշարձանի ճարտարապետն է։

Կազմել է Հայաստանում զբոսաշրջության կենտրոնների զարգացման և տեղադրման (1987), Հայաստանի շրջանային հատակագծման (1990) նախագծերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով եվ մեդալներով պարգևատրելու մասին