Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա (ՀՃԱ), հասարակական, ինքնավար կազմակերպություն, բնական, տեխնիկական և տնտեսական գիտությունների բնագավառների գիտնականների, գիտաշխատողների, արտադրության ղեկավարների և դիպլոմավորված մասնագետների գիտատեխնիկական միություն[1]։
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1992 |
Երկիր | Հայաստան |
Կայք | engineeracademy.am |
Պատմություն
խմբագրելԱկադեմիան հիմնադրվել է 1992 թվականին ԽՍՀՄ ճարտարագիտական ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիման վրա՝ որպես Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի (ՄՃԱ) հիմնադիր և կոլեկտիվ անդամ[2]։
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի հիմնական խնդիրն է առաջատար գիտնականների և ճարտարագետների ուժերի միավորմամբ իրականացնել առավել կարևոր և հեռանկարային հետազոտություններ և մշակումներ նոր տեխնիկայի, տեխնոլոգիաների և նյութերի ստեղծման համար, որոնք կապահովեն գիտության և տեխնիկայի գիտատեխնիկական առաջընթացը։
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան 1998 թվականից նախաձեռնել է տարեկան 4 անգամ լույս տեսնող «Ինֆորմացիոն համակարգեր, տեխնոլոգիաներ և ղեկավարում» գիտատեխնիկական ժողովածուի հրատարակումը, 2004 թվականից Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի հետ համատեղ՝ «Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի լրաբեր»-ի հրատարակումը։
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի կայացմանն աջակցել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Վիասֆեր-Տեխնոպարկ» ՓԲԸ-ն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ն, Մերձավանի ոգելից խմիչքների գործարանը, «Սապֆիր» ՓԲԸ-ն, Ատոմային էլեկտրաէներգիայի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտը, ՌԴ «Էներգանաուկա» կոնցեռնը, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն, ՌԴ «Ստրոյսերվիզ» ՓԲԸ-ն, «Գ. Նազարյան և ընկերներ» ՍՊԸ։
Ակադեմիան մասնաճյուղեր ունի Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում, Արցախում, ԱՄՆ-ում։
ՀՃԱ-ի գիտատեխնիկական հիմնական ուղղություններ
խմբագրել- Էկոնոմիկա և կառավարում
- Էլեկտրատեխնիկա և սարքաշինություն
- Էներգետիկա
- Լեռնահանքային արդյունաբերություն
- Ճարտարապետություն, քաղաքաշինություն և շինարարություն
- Մեքենաշինություն և մետալուրգիա
- Սննդի և թեթև արդյունաբերության տեխնոլոգիա
- Ինֆորմատիկա, էլեկտրոնիկա և գիտական սարքաշինություն
- Քիմիական, կենսաբանական և բնապահպանական տեխնոլոգիաներ
- Ռազմաճարտարագիտական հիմնահարցեր և կոլեկտիվ անվտանգության քաղաքական հայեցակարգեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Engineering Academy of Armenia (The Official Website)». www.eaa.academy.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան նշում է 15-ամյակը
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-11-05 Wayback Machine