Գաբրիել Ջեյմս Ռեյնս (անգլ.՝ Gabriel James Rains, հունիսի 4, 1803(1803-06-04)[1], Նոր Բերն - սեպտեմբերի 6, 1881(1881-09-06)[2] կամ օգոստոսի 6, 1881(1881-08-06)[3], Էյկեն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի կադրային զինվորական և բրիգադային գեներալ։ Պատմության մեջ մտել է որպես հետևակային ականների ստեղծող։

Գաբրիել Ջեյմս Ռեյնս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1803(1803-06-04)[1]
ԾննդավայրՆոր Բերն
Մահացել էսեպտեմբերի 6, 1881(1881-09-06)[2] (78 տարեկան) կամ օգոստոսի 6, 1881(1881-08-06)[3] (78 տարեկան)
Մահվան վայրԷյկեն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱՄՆ Ռազմական ակադեմիա
Մասնագիտությունզինվոր, գյուտարար և գիտնական
ԵրեխաներSevier M. Rains?[4]
 Gabriel James Rains Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Գաբրիել Ռեյնսը ծնվել է 1803 թվականին, Հյուսիսային Կարոլինայի Նյու Բեռն քաղաքում, Գաբրիել Ռեյնսի և Էսթեր Էմբրոզի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը` Ջորջ Վաշինգտոն Ռեյնսը, նույնպես դարձել է բրիգադային գեներալ Ջորջիայի աշխարհազորում։ Երկուսին էլ անվանում էին «the Bomb Brothers» իրենց հետևակային ականների, տորպեդների և այլ սարքերի մշակման և ստեղծման աշխատանքների համար։ 1823 թվականին Ռեյնսը ընդունվել է ԱՄՆ Ռազմական ակադեմիա և ավարտել է այն 1827 թվականին՝ առաջադիմությամբ լինելով այդ տարվա 13-րդ շրջանավարտը։ Նրա համադասարանցիների մեջ էին Լեոնիդաս Պոլկը և Ֆիլիպ Կուկը։ Ավարտելուց հետո նա նշանակվել է 7-րդ հետևակային գնդում` կրտսեր լեյտենանտի կոչումովէ[5]։

1828 թվականին Ռեյնսը ծառայել է Ջեֆերսոնյան զորանոցներում (Միսսուրի), այնուհետև` Գիբսոն ամրոցում, Հնդկացիական տարածքում (1828-1831 թվականներին), զբաղվել է հնդկացիների պարենի մատակարարմամբ 1831-1834 թվականներին։ 1834 թվականի հունվարի 28-ին Ռեյնսը ստացել է լեյտենանտի կոչում։

1834-1835 թվականներին նա նորից ծառայել է Գիբսոն ամրոցում, այնուհետև` Արկանզասում, Լիթլ Ռոքում, 1835 թվականից մինչև 1837 թվականը ծառայել է զինահավաքագրման կայանում։ 1837 թվականի դեկտեմբերի 25-ին նա դարձել է 7-րդ հետևակային զորանոցի կապիտան։ 1837-ից մինչև 1839 թվականը Ռեյնսը կրկին ծառայում է Գիբսոն ամրոցում, հետո մասնակցում է Սեմինոլսկյան մարտերին Ֆլորիդայում, որտեղ մասնակցել է Ֆորտ-Կինգ փոխհրաձգությանը 1840 թվականի ապրիլի 28-ին` ստանալով ծանր վնասվածքներ։ Ֆորտ-Կինգի համար նա ստացել է ժամանակավոր մայորի կոչում, որը թվագրվել է մենամարտի օրով[5]։

1842-1844 թվականներին ծառայել է Վուդ ֆորտի կայազորում Լուիզիանում, 1844-ից 1845 թվականների`ն Բատոն-Ռուժում, 1845 թվականին՝ Մակգի ամրոցում, 1845-1846 թվականների ծառայել է Տեխասում, մասնակցել է Մեքսիկայի դեմ ուղղված պատերազմին` պաշտպանելով Բաուն ամրոցը(1846 թվականի 3-9)։ Ավելի ուշ ծառայել է Միսսուրիում, Լիվենվորտ, Գրատիտոտ և Կոլամբուս ամրոցներում։

1853 թվականին նա ծառայել է Վանկուվերի ամրոցում, Վաշինգտոնի տարածքում, մասնակցել է Յակիմի հնդկացիների դեմ ուղղված արշաավնքներին, 1855-1856 թվականներին ծառայել է Գումբոլտ ամրոցում, Կալիֆոռնիայում, այնուհետև` նորից Վանկուվերի ամրոցում։ 1860 թվականի հունիսի 5-ին Ռեյսը դարձել է 5-րդ հետևակային զորագնդի փոխգնդապետ։

1860 թվականին նա արձակուրդ է գնում, իսկ 1861 թվականի հուլիսի 31-ին հրաժարական է տալիս և դուրս գալիս ԱՄՆ-ի բանակից։

Քաղաքացիական պատերազմ խմբագրել

Երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, Ռեյնսը միացել է Կոնֆեդերացիայի բանակին` բրիգադային գեներալ կոչումով։

1862 թվականի մայիսի 31-ին, Սևըն-Փայնսի դեմ պատերազմում Ռեյնսը ղեկավարում էր բրիգադը, որը գտնվում էր Դանիել Հիլլի դիվիզիայի կազմում։ Նրա բրիգադը կազմված էր չորս զորագնդից`

  • 13-րդ Ալաբամյան հետևակային զորագունդ` գնդապետ Բիրկետ Ֆրայ,
  • 26-րդ Ալաբամյան հետևակային զորագունդ` գնդապետ Էդվարդ Օնիլ,
  • Ջորջիայի 6-րդ հետևակային զորագունդ` գնդապետ Ալֆրեդ Կոլկիտ,
  • Ջորջիայի 23-րդ հետևակային զորագունդ։

Պատերազմի սկսվելու պահին Ռեյնսը ուներ 2870 մարդ, հիմնական հարձակման ժամանակ`2400, իսկ պատերազմի վերջում` 1990 մարդ[6]։

1862 թվականի հունիսի 16-ին Ռեյնսի բրիգադը հանձնվել է Ալֆրեդ Կոլկիտին, իսկ Ռեյնսին գեներալ Լի-ն հանձնարարել է ականապատել Ջեյմս գետը, որպեսզի կանխի դաշնային նավատորմի ճեղքումը։ Ռեյնսը 59 տարեկան էր, և նրան պահում էին թիկունքային ծառայությունում։

Ռեյնսը պատմության մեջ մտել է որպես ինքնապայթող առաջին ականների մշակող։ Համարվում է, որ առաջին գիտական փորձը նա անց է կացրել դեռ 1840 թվականին, Սեմինոլսկյան պատերազմի ժամանակ։ 1862 թվականին Յորկթաունի պաշարմանը նա հնարել է առաջին ականները, որոնք պայթում էին ինքնուրույն կամ էլեկտրական բռնկիչի օգնությամբ։ Այդ հարմարանքները, որ հայտնի են որպես land torpedoes, սկզբում պատրաստվում էին ռումբերից, իսկ պատերազմի ավարտին ստեղծվել է մոտավորապես 2000 ական, հայտնի են որպես Ռեյնսի ականներ (Rains mines):

Հետպատերազմային գործողություն խմբագրել

Պատերազմից հետո Ռեյնսը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիկոս Օգաստում (Ջորջիա), հետո տեղափոխվել է Չարլզտոն, որտեղ սկսել է աշխատել որպես գրասենյակային ծառայող բանակային զորաբնակարանապետային բաժնում։ Նա մահացել է 1881 թվականին, Էյկենում և թաղվել է Սբ. Թադեուշի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NCpedia
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. Cullum G. W. Biographical Register of the Officers and Graduates of the U.S. Military Academy at West Point, N.Y. — 1868.
  5. 5,0 5,1 cullum's register
  6. Iii Schroeder, Seven Days Before Richmond, iUniverse, 2009 С. 139

Գրականություն խմբագրել

  • Peggy Robbins, The Confederacy’s Bomb Brothers, Journal of Mine Action, Issue 6.1, April 2002, Article on Gabriel and George Rains first appeared in Civil War Times, 1998

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ջեյմս Ռեյնս» հոդվածին։