Գաբրիել Մենևիշյան

հայ լեզվաբան

Գաբրիել Գևորգի Մենևիշյան (Բյուզանդ, ապրիլի 3, 1864(1864-04-03), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 14, 1936(1936-11-14), Նովի Սադ, Սերբիա), լեզվաբան, հայագետ։

Գաբրիել Մենևիշյան
Ծնվել էապրիլի 3, 1864(1864-04-03)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 14, 1936(1936-11-14) (72 տարեկան)
Մահվան վայրՆովի Սադ, Սերբիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան

ԳործունեությունԽմբագրել

1878 թվականին մեկնել է Վիեննա, 1882 թվականին դարձել միաբանության անդամ։ 1886-1889 թվականներին դասախոսել է միաբանության դպրոցում։ 1889 թվականին մեկնել է Կ․ Պոլիս, ապա՝ Զմյուռնիա և մինչև 1892 թվականը պաշտոնավարել տեղի Մխիթարյան դպրոցում։ 1892-1913 թվականներին՝ Կ․ Պոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրեն (որոշ ընդմիջումներով)։ 1895-1896 թվականներին եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը։ 1913 թվականին Մխիթարյան միաբանության վարչությունը Մենևիշյանին ուղարկել է Նովի սադ՝ միաբանության տնտեսական գործերը տնօրինելու։ Մենևիշյանն իր ուսումնասիրություններում քննել է հայերեն բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր։ «Արդի լեզվագիտությունը» (հատոր 1, 1903) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները։ Գրել է նաև «վոլապյուկ» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արվեստը», 1898), գրական քննադատության դերի և այլ խնդիրների մասին։ Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է Մենևիշյանի եռահատոր «Պատկերազարդ բնական պատմություն» (1897) դասագիրքը, որը ներառում է կենդանաբանությանը, բուսաբանությանն ու հանքաբանությանը վերաբերող նյութեր։ Մենևիշյանն անդրադարձել է նաև ազգագրական ու բանասիրական այլևայլ խնդիրների։ Կատարել է թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 461