Գաբրիել Լազյան
Գաբրիել Գուրգենի Լազյան (1893, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1959, Կահիրե, Եգիպտոս), հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։
Գաբրիել Լազյան | |
---|---|
Ծնվել է | 1893 |
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1959 |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Կոստանդնուպոլիսի զինվորական վարժարանը։ 1914-1918 թթ. ծառայել է թուրքական բանակի գերմանական գլխավոր հրամանատարության սպայակույտում։ 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո մեկնել է Հայաստան, 1918-1920 թթ. ծառայել հայկական բանակի գլխավոր սպայակույտում, զգալի դեր խաղացել հայկական բանակի առջև դրված դժվարին խնդիրների լուծման գործում։
Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, շատ այլ սպաների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Հետագայում կարողացել է անցնել արտասահման։
1921-1922-ին իբրև սպա ծառայել է հունական բանակում, մասնակցել հույն-թուրքական պատերազմին։ 1923-ին Աթենքում հրատարակել է «Նոր օր» թերթը, ընտրվել Հունաստանի Ազգային կենտրոնական վարչության անդամ։ Մեծ ներդրում ունի հունահայ գաղութի կյանքի կազմակերպման գործում։
1938-ից աշխատել է Կահիրեում, հիմնադրել «Հուսաբեր» մշակութային ընկերությունը, տպարան, հրատարակչություն, գրատուն։
Լազյանը գրել է բազմաթիվ պատմական ուսումնասիրություններ հայ ազգային-ազատագրական շարժման անվանի դեմքերի և Հայ դատի վերաբերյալ։
Երկեր
խմբագրել- Հայաստան եւ հայ դատը ըստ դաշնագրերու, Գահիրէ, 1942, 264 էջ։
- Յեղափոխական դէմքեր (մտաւորականներ եւ հայդուկներ), Գահիրէ, 1945, 413 էջ։
- Հայաստան եւ հայ դատը (վավերագրեր), Գահիրէ, 1946, 392 էջ։
- Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ։
- Հ. Յ. Դաշնակցութեան ալպոմ, Գահիրէ, 1953:
- Հայաստան եւ Հայ դատը հայ եւ ռուս յարաբերութիււններու լոյսին տակ, Գահիրէ, 1957, 442 էջ, 2-րդ հրատ., Թեհրան, 1985, 440 էջ, 3-րդ հրատ., Երևան, 1991, 435 էջ։
Գրականություն
խմբագրել- Ամիրյան Գ., Գաբրիել Լազյան, «Հայրենիք», 1960, թիվ 2, էջ 10-19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |