Գաբրիել Արու

հայ դրամատուրգ (1909-1982)

Գաբրիել Արու (Գաբրիել Արուտչյան, Արուչև, ֆր.՝ Gabriel Arout, հունվարի 28, 1909(1909-01-28)[1][2] կամ սեպտեմբերի 28, 1909(1909-09-28)[3][4], Նոր Նախիջևան, Ռուսաստան[2][3][4] - փետրվարի 12, 1982(1982-02-12)[1][2], Փարիզ[2][4]), հայկական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգ, թարգմանիչ։

Գաբրիել Արու
ֆր.՝ Gabriel Arout
Ծնվել էհունվարի 28, 1909(1909-01-28)[1][2] կամ սեպտեմբերի 28, 1909(1909-09-28)[3][4]
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռուսաստան[2][3][4]
Վախճանվել էփետրվարի 12, 1982(1982-02-12)[1][2]
Վախճանի վայրՓարիզ[2][4]
Մասնագիտությունդրամատուրգ, թարգմանիչ, սցենարիստ, dialogue writer և ռեժիսոր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Գաբրիել Արու Վիքիդարանում
 Gabriel Arout Վիքիպահեստում

Ջորջ Արուի եղբայրը, նկարիչներ Միքայել և Սերգեյ Արուտչյանների հորեղբոր տղան։

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Արուն ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով)։ Սովորել է Նոր Նախիջևանի ռուսական դպրոցում։ 1919 թվականին խորթ հոր՝ մաթեմատիկոս Երվանդ Քողբեթլյանցի հետ տեղափոխվել է Երևան, կարճ ժամանակ այստեղ մնալով, ականատես լինելով Ռուսական հեղափոխությանը՝ 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել են Փարիզ։ 1930 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, տարվել է գրականությամբ, այնուհետև իրեն նվիրել է թատրոնին։ Առաջին պիեսը՝ «Orphée ou la Peur des miracles» («Օրփեոս կամ հրաշքի սարսափը»), գրել է 1935 թվականին, 1948 թվականին գրված երկրորդ գործը՝ «Pauline ou l'écume de la mer» («Պոլին կամ Ծովային փրփուրը»), նրան մեծ հաջողություն է բերում, որին հաջորդում են Gog et Magog, Cet animal étrange, Deux fois deux font cinq y Des pommes pour Ève ստեղծագործությունները։ Գոգ և Մագոգ» պիեսը չորս տարի շարունակ ներկայացվել է Փարիզի թատրոններում[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Ֆրանսիայի հարավում։ Գրել է մի շարք կինոսցենարներ, Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը վերածել է պիեսի, որը բեմադրվել է Փարիզում և Լոնդոնում։ Գրել է «Այդ տարօրինակ կենդանին» (1966, ըստ Անտոն Չեխովի) պիեսը, որը բեմադրվել է Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում։ Աշխատակցել է des Maturins, de Paris, Saint-Georges թատրոնների հետ։ Կինեմատոգրաֆիայում գործակցել է Ալեքս Ժոֆֆեի, Կ. Օտան-Լարայի, Մարկ Ալեգրեի և այլոց հետ։

Ֆիլմեր խմբագրել

  • L'inconnu de Shandigor (1967)
  • La muerte en el jardín (1956)
  • L'histoire pittoresque (1964)

Պարգևներ խմբագրել

  • Գրողների և դրամատուրգների մրցանակ, 1978
  • Ֆրանսիական թատրեական ակադեմիայի մրցանակ, 1981
  • Առաջին մրցանակ «Օրփեոս կամ հրաշքի սարսափը» պիեսի համար, 1942

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Արու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 152