Գաբրիելե Ֆերցետտի
Գաբրիելե Ֆերցետի (իտալ.՝ Gabriele Ferzetti, իրական անունը՝ Պասկուալե, Pasquale, մարտի 17, 1925[1][2], Հռոմ, Իտալիա[3] - դեկտեմբերի 2, 2015[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան։
Գաբրիելե Ֆերցետտի իտալ.՝ Gabriele Ferzetti | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1925[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[3] |
Մահացել է | դեկտեմբերի 2, 2015[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան |
Երեխա(ներ) | Աննա Ֆերզետի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով։ 17 տարեկանում ընդունվում է Սիլվիո Դ՛Ամիկոյի դրամատիկ արվեստների ակադեմիա, որից հետո սկսում է խաղալ թատրոնում։ 1942 թվականից խաղում է ֆիլմերում։ 1953 թվականին Մարիո Սոլդատի «Գավառուհին» ֆիլմում խաղում է Ջինա Լոլոբրիջիդայի հետ, իսկ իր դերի համար մասնակցել է իտակալան «Արծաթյա շղթա» մրցանակաբաշխություն[4][5][6]։ Դրանից հետո նա ծանոթանում է Միքելանջելո Անտոնիոնիի հետ, ով նրան գլխավոր դերեր է տալիս իր երկու ֆիլմերում․ «Ընկերուհիներ» (1955 թ.) և «Արկած» (1960 թ.)։ Ֆերցետտին իր դերերով իտալական ֆիլմագրության մեջ նեոռեալիզմի նոր տարրեր է բերում իր էլեգանտ և արիստոկրատական դերերով։ Հետագայում տարբեր ռեժիսորների, ժանրերի և երկրների ֆիլմերում․ «Երեք սենյակ Մանհեթենում» Մարսելյա Կարնե, «Յուրաքանչյուրին իրենը» Էլիո Պետրի, «Մի անգամ վայրի արևմուտքում» Սերջո Լեոնե, «Նրա գերազանցության գաղտնի ծառայությունում» Փիթեր Հանտ։ Ընդհանուր առմամբ Գաբրիելե Ֆերցետտին դերեր է կատարել ավելի քան 100 ֆիլմերում[5][6][7]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1942 | ֆ | Դքսուհի Քաստիլյոնե | La contessa di Castiglione | |
1953 | ֆ | Գավառուհին | La provinciale | պրոֆեսոր Ֆրանկո Վանյուցի |
1955 | ֆ | Ընկերուհիներ | Le amiche | Լորենցո |
1955 | ֆ | Ջակոմո Կազանովայի արկածները | Le avventure di Giacomo Casanova | Ջակոմո Կաանովա |
1958 | ֆ | Ծնունդ մարտին | Nata di marzo | Սանդրո |
1960 | ֆ | Արկած | L'Avventura | Սանդրո |
1960 | ֆ | 43 թվականի երկար գիշերը | La lunga notte del ’43 | Մարիո Վիլանի |
1965 | ֆ | Երեք սենյակ Մանհեթենում | Trois chambres à Manhattan | դքսուհի Լարսի |
1966 | ֆ | Արխիսատանա | L’Arcidiavolo | Լորենցո Մեդիչի |
1966 | ֆ | Աստվածաշունչ | The Bible: In the Beginning... | Լոտ |
1967 | ֆ | Յուրաքանչյուրին իրենը | A ciascuno il suo | իրավաբան Ռոզելո |
1968 | ֆ | Մի անգամ վայրի արևմուտքում | C'era una volta il West | Մորտոն |
1969 | ֆ | Նրա գերազանցության գաղտնի ծառայությունում | On Her Majesty's Secret Service | Դրակո |
1968 | ֆ | Շնորհակալություն մորաքույր | Grazie zia | Ստեֆանո |
1974 | ֆ | Գիշերային պահակ | Il portiere di notte | Հանս |
1983 | ֆ | Բասիլեի կվարտետ | Il quartetto Basileus | Մարիո Կանտոնե |
1995 | ֆ | Օթելլո | Otello | Վենեցյան դուքս |
2009 | ֆ | Ես սեր եմ | Io sono l’amore | Էդոարդո Ռեկի, մեծ |
Մրցանակներ
խմբագրելՏարի | Անվանում | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | |
---|---|---|---|---|---|
1952-53 | Գավառուհին | Արծաթե շղթա | Երկրորդ դերի լավագույն դերասան | Հաղթանակ | [8] |
1968 | Յուրաքանչյուրին իրենը | Արծաթե շղթա | Երկրորդ դերի լավագույն դերասան | Հաղթանակ | [9] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1061361209 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ È morto Gabriele Ferzetti, il «marito tradito» dalla Lollo (итал.). Corriere della sera (2 dicembre 2015). Проверено 3 февраля 2016.
- ↑ 5,0 5,1 Addio a Gabriele Ferzetti, il seduttore introverso del nostro cinema (итал.). La Repubblica (2 dicembre 2015). Проверено 3 февраля 2016.
- ↑ 6,0 6,1 Il cinema piange Gabriele Ferzetti, aveva 90 anni (итал.) (2 dicembre 2015). Проверено 3 февраля 2016.
- ↑ Скончался звезда фильмов Микеланджело Антониони и Серджио Леоне (рус.). InterMedia (3 декабря 2015). Проверено 3 февраля 2016.
- ↑ Enrico Lancia, «Gremese Editore» — 448 p, ISBN 88-7742-221-1։
- ↑ , «Gremese Editore» — 448 p, ISBN 88-7742-221-1։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Ֆերցետտի» հոդվածին։ |