Գաբրիելա Ամբրոզիո (նոյեմբեր 1954, Իտալիա), իտալացի գրող, լրագրող[1], ակադեմիկոս և գովազդային ստեղծագործական տնօրեն: Նրա Siamo Quel che Diciamo (Մենք այն ենք, ինչ ասում ենք, անգլ. "We are what we say") և Le Nuove Terre della Pubblicita (Նոր գովազդային երկիր, անգլ. "The New Advertising Land")[2] ակնարկները պահանջված գովազդային տեքստեր են Իտալիայի մի շարք համալսարաններում[3][4]: Նրա առաջին վեպը՝ Prima di Lasciarsi (Մինչ հրաժեշտ տալը, անգլ. "Before We Say Goodbye"), կապված Երուսաղեմում մահապարտ տեռորիստի հարձակման հետ, թարգմանվել է մի քանի լեզուներով ՝ ներառյալ եբրայերեն և արաբերեն:

Գաբրիելա Ամբրոզիո
Gabriella Ambrosio PR.JPG
Ծնվել էնոյեմբեր 1954
ԾննդավայրԻտալիա
ՄասնագիտությունԳովազդ, լրագրող, գրող և ակնարկագիր
Լեզուիտալերեն
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԿրթությունՆեապոլի համալսարան
ԱշխատավայրՀռոմի Սապիենզա համալսարան
Gabriella Ambrosio Վիքիպահեստում

Կրթություն և վաղ կարիերաԽմբագրել

Ամբրոզիոն ավարտել է Նեապոլի համալսարանը փիլիսոփայության աստիճանով և դարձել լրագրող և քոփիռայթեր:

ԿարիերաԽմբագրել

1992 թվականին նա AM գովազդային գործակալության համահիմնադիրն էր, այժմ՝ YesIAm, որը միջազգային մրցանակներ է ստացել իր ստեղծագործական արդյունքի համար: Նա նաև հաղորդակցման պրոֆեսոր էր Հռոմի Սապիենցա համալսարանում[5][6], և հանդիսանում է իտալական գեղարվեստական տնօրենների ակումբի՝ իտալական գովազդային մասնագետների ասոցիացիայի անդամ[7]:

ՎեպԽմբագրել

Prima di Lasciarsi (Մինչ հրաժեշտ տալը, անգլ. "Before We Say Goodbye") վեպը նրա առաջին վեպն է, այն հիմնված է Երուսաղեմում մահապարտ տեռորիստի հարձակման իրական պատմության վրա, կատարված Dheisheh փախստականների ճամբարի տասնյոթամյա պաղեստինցի աղջկա՝ Այաթ ալ Ախրասի կողմից: Գիրքը պատմում է ռումբը պայթեցնողի և նրա զոհերի՝ Երուսաղեմից տասնյոթ տարեկան մի աղջկա և անվտանգության աշխատակցի կյանքի վերջին ժամերի մասին, որի միջամտությունը փրկեց մնացած մարդկանց կյանքը հրեական զատիկի՝ փեսախի օրերին ծանրաբեռնված շուկայում: Պատմությունն սկսվում է հարձակման օրվա առավոտյան ժամը յոթից և ավարտվում սարսափելի պայթյունով: Չնայած շատ կարճ ժամանակահատվածին՝ յոթ ժամվան, որը դիտվել է տարբեր կերպարների տեսանկյունից, գիրքը փորձում է պատկերել Իսրայելի և Պաղեստինի միջև գոյություն ունեցող բարդ իրականությունը[8][9]:

Գիրքը հրատարակվել է Իտալիայում 2004 թվականին Nutrimenti Publishers հրատարակչության կողմից և Շամբերիում, Ֆրանսիա (ֆր. Chambéry) անցկացվող Festival du Premier Romance փառատոնի կողմից արժանացել է մրցանակի: Գրքի արաբերեն և եբրայերեն հրատարակությունը 2008 թվականին հովանավորել է Amnesty International կազմակերպությունը և օգտագործվել են Իսրայելում և Պաղեստինյան տարածքներում աշխատող իսրայելական քոլեջների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ որպես կրթական գործիք[10][11]:

Գիրքը ուսումնասիրվում է որպես մարդու իրավունքների գրականության օրինակ Միացյալ թագավորութան և Կանադայի համալսարաններում[12][13]:

Գեղարվեստական այլ գործերԽմբագրել

Ամբրոզիոի Սթիկո (Sticko) կարճ պատմվածքը հրատարակվել է 2009 թվականին Ազատություն (Freedom) գրքում[14][15][16], որը 36 կարճ պատմվածքների ժողովածու է՝ գրված աշխարհի առաջատար արձակագիրների կողմից, յուրաքանչյուրը ոգեշնչված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածով և այնուհետև հրապարակված Կանադայում, Միացյալ Նահանգներում, Իսպանիայում, Իտալիայում, Թուրքիայում և Լեհաստանում:

Սթիկոն խոշտանգումներից ազատ լինելու մասին է և 2001 թվականի Մեծ ութնյակի (G8) գագաթնաժողովի ընթացքում Իտալիայի Ջենովա քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների արձագանքը[17][18]: Այն 2015 թվականին ԱՄՆ-ում Atlas Review -ի կողմից առաջադրվել է Pushcart Prize մրցանակին[19]:

Հրատարակված աշխատանքներԽմբագրել

Ոչ արձակԽմբագրել

  • "Siamo Quel che Diciamo" ("We Are What We Say") 88-8353-536-7
  • "Le Nuove Terre della Pubblicita" ("The New Advertising Lands") 88-8353-408-5

ԱրձակԽմբագրել

  • Prima di Lasciarsi 2004[20]
  • לפני הפרידה, Pardes, 2008[21]
  • Prima di Lasciarsi, in Arabic, 2008
  • Before We Say Goodbye, 2010[22]
  • Douze heures avant, Gallimard (France), 2011[23]
  • Der Himmel uber Jerusalem, Fischer (Germany), 2012[24]
  • Antes de despedirnos, Planeta, Spain, 2011[25]
  • Ayrılmadan Önce, Kemzi Kitabevi, Turkey, 2011[26]
  • Prima di Lasciarsi, Psichogios, Greece, 2012[27]
  • 안녕이라고 말하기 전에, Joongang Books, Korea, 2012[28]
  • 哭泣的耶路撒冷 Jieli Publishing House, China. BSY310
  • Freedom, 2009[29]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Masová komunikace je slabým bodem dnešních demokracií» [Mass communication is the weak point of today's democracies]։ Hospodářské noviny (չեխերեն)։ դեկտեմբերի 18, 2012։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  2. Lillo Perri (հունիսի 27, 2007)։ «La pubblicità cambia volto» [The changing face of advertising]։ Meltemi Editore (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2014  Review of Le nuove terre della pubblicità by Gabriella Ambrosio.
  3. «Teoria e tecnica della comunicazione pubblicitaria — Portale Docenti» (իտալերեն)։ Università degli studi di Macerata։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  4. «Tecniche Della Comunicazione Pubblicitaria» (իտալերեն)։ Università degli Studi di Salerno։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  5. «Alcuni esempi di 'Guerrilla Marketing'» [Some examples of 'Guerrilla Marketing'] (իտալերեն)։ acciardi-liberacomunicazione։ դեկտեմբերի 15, 2006։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  6. «The new world of advertising»։ Libri Blog։ օգոստոսի 1, 2010։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  7. [1]
  8. The event, festival magazine, «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 28, 2014-ին։ Վերցված է 2015-02-24 
  9. https://www.theguardian.com/childrens-books-site/2015/aug/28/banned-burned-or-simply-life-changing-what-are-the-best-dangerous-books
  10. Ronny Shaked (November 5, 2008)։ «Separate lives, one death»։ Ynetnews։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  11. Shira Stiv (հունվարի 14, 2009)։ להמציא מלים לפחד, גבריאלה אמברוסיו, לפני הפרידה [Invent words to fear, Gabriella Ambrosio, Before Parting]։ Haaretz (եբրայերեն)։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  12. http://yorkpen.wordpress.com/2013/05/25/863/
  13. see: THE UNIVERSITY OF WESTERN ONTARIO. London. Canada. Department of English and Women's Studies. Testimony, Youth and Human Rights. Fall 2014
  14. Tania Hershman։ «Freedom: Short Stories Celebrating the Universal Declaration of Human Rights»։ the short review։ Վերցված է օգոստոսի 20, 2014 
  15. Amnesty International UK: Synopsis and Reviews of "Freedom". Amnesty International. (10 December 1948). Archived 15 November 2010 at the Wayback Machine.
  16. Freedom: Short Stories Celebrating the Universal Declaration of Human Rights synopsis and brief reviews. Random House (3 September 2009).
  17. http://www.hrctreehouse.co.uk/?s=gabriella+ambrosio
  18. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 3, 2016-ին։ Վերցված է 2014-12-07 
  19. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 5, 2014-ին։ Վերցված է 2014-12-05 
  20. 88-88389-26-1
  21. 978-965-7171-79-0
  22. 978-1-4063-2504-1
  23. 978-2-07-063842-0
  24. 978-3-596-85471-4
  25. 978-84-279-0138-4
  26. 978-975-14-1431-1
  27. 978-960-496-634-9
  28. 9788927803515
  29. 978-1-84596-494-8