Բրունո Գիմարայնս Ռոդրիգես Մոուրա (պորտ.՝ Bruno Guimarães Rodriguez Moura, նոյեմբերի 15, 1997(1997-11-15)[1] կամ նոյեմբերի 16, 1997(1997-11-16), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։

Բրունո Գիմարայնս
պորտ.՝ Bruno Guimarães
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15, 1997(1997-11-15)[1] (26 տարեկան) կամ նոյեմբերի 16, 1997(1997-11-16) (26 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 1,82 մետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Գիմարայնսը «Աուդաքս Ռիո» և «Աուդաքս Օզասկու» ակումբների սան է։ 2015 թվականի ապրիլի 9-ին Պաուլիստա լիգայի «Բրագանտինոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել վերջինիս կազմում[2]։ 2017 թվականին Գիմարայնսը վարձավճարով տեղափոխվել է «Աթլետիկո Պարանաենսե»։ Հունիսի 17-ին «Ատլետիկո Գոյանիենսեի» դեմ խաղում նորամուտն է նշել Բրազիլիայի Սերիա A-ում[3]։ 2018 թվականին ակումբը գնել է նրա տրանսֆերը «Օսասկո Աուդաքսից»։ Մարտի 10-ին Պարանաենսեի լիգայի «Ռիո Բրանկոյի» դեմ խաղում Բրունոն իր առաջին գոլն է խփել «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում[4]։ Նույն թվականին Հարավային Ամերիկայի գավաթի խաղերում «Ֆլումինենսեի»[5] և Ուրուգվայի «Պենյարոլի» դեմ խաղերում[6] Գիմարայնսը երկու գոլ է խփել և օգնել է «կարմիր-սևերին» դուրս գալ մրցաշարի եզրափակիչ, որն, ի վերջո, նրանք հաղթել են իրենց պատմության մեջ առաջին անգամ[7]։

2020 թվականի սկզբին Գիմարայնսը դարձել է ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնի» խաղացող։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերի համար «Լիոնը» 20 միլիոն եվրո է վճարել «Աթլետիկո Պարանաենսեին»։ Փետրվարի 21-ին «Մեցի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում[8]։ Փետրվարի 26-ին Գիմարայնսը Չեմպիոնների լիգայում իր կարիերայի առաջին հանդիպումն է անցկացրել Թուրինի «Յուվենտուսի» հետ՝ խաղալով ամբողջական խաղ, որն ավարտվել է «Լիոնի» հաղթանակով՝ 1:0 հաշվով։ Նոյեմբերի 29-ին «Ռեյմսի» դեմ խաղում Բրունոն խփել է իր առաջին գոլը «Լիոնի» կազմում[9]։

Կարիերա հավաքականում խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 18-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Գիմարայնսը իր նորամուտն է նշել Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[10]։

2021 թվականին Գիմարայնսը Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի հաղթող։ Նա մասնակցել է Գերմանիայի հավաքականի[11], Կոտ դ'Իվուարի[12], Սաուդյան Արաբիայի[13], Եգիպտոսի[14], Մեքսիկայի[15] և Իսպանիայի դեմ խաղերին[16]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ խմբագրել

խաղեր 2024 թվականի փետրվարի 3-ի դրությամբ[17]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Պետական ​​լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Միջցամաքային Այլ Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աուդաքս 2015 Կամպեոնատո Պաուլիստա 1 0 1 0
2016 Սերիա D 0 0 0 0 0 0
2017 Սերիա D 0 0 7 0 1 0 8 0
Ընդամենը 0 0 8 0 1 0 9 0
Ատլետիլո Պարանանսե 2017 Սերիա A 4 0 1 0 5 0
2018 Սերիա A 32 1 12 2 3 0 11 2 58 5
2019 Սերիա A 25 2 0 0 8 1 7 2 3 0 43 5
Ընդամենը 61 3 12 2 11 1 19 4 3 0 106 10
Օլիմպիկ Լիոն 2019–20[18] Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 3 0 1 0 1 0 4 0 9 0
2020–21[19] Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 33 3 4 0 37 3
2021–22[20] Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն 20 0 0 0 5 0 25 0
Ընդամենը 56 3 5 0 1 0 9 0 71 3
Նյուքասլ Յունայթեդ 2021–22[20] Պրեմիեր Լիգա 17 5 17 5
2022–23[21] Պրեմիեր Լիգա 32 4 1 1 7 0 40 5
2023–24[22] Պրեմիեր Լիգա 22 1 2 0 3 0 6 0 33 1
Ընդամենը 71 10 3 1 10 0 6 0 90 11
Ընդամենը կարիերայի ընթացքում 188 16 21 2 19 2 11 0 34 4 3 0 274 24

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային
«Ատլետիկո Պարանաենսե»
  • Պարանա նահանգի չեմպիոն՝ 2018
  • Հարավամերիկյան գավաթի գավաթակիր՝ 2018
Միջազգային
Բրազիլիա
  • Օլիմպիական խաղերի հաղթող՝ 2020

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Брагантино VS. Осаско Аудакс 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  3. «Атлетико Гояниенсе VS. Атлетико Паранаэнсе 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. «Атлетико Паранаэнсе VS. Рио Бранко 7:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  5. «Атлетико Паранаэнсе VS. Каракас 0:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  6. «Пеньяроль VS. Атлетико Паранаэнсе 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  7. ««Атлетико Паранаэнсе» завоевал Южноамериканский кубок» (ռուսերեն). РИА Новости. 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  8. «Мец VS. Олимпик Лион 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «Олимпик Лион VS. Реймс 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 29.
  10. «Уругвай VS. Бразилия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Бращилия (до 23) VS. Германия (до 23) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Бращилия (до 23) VS. Кот-д'Ивуар (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. «Саудовская Аравия (до 23) VS. Бразилия (до 23) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Бразилия (до 23) VS. Египет (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Мексика (до 23) VS. Бразилия (до 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «Бращилия (до 23) VS. Испания (до 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  18. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  19. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  20. 20,0 20,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  21. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  22. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2023/2024 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Գիմարայնս» հոդվածին։