Բրյուստեր շրջան (անգլ.՝ Brewster County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 8866 մարդ[2]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2008 թվականին բնակչությունը կազմում էր 9331 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ՝ 9232 մարդ։ Շրջկենտրոնն է Ալպայն բնակավայրը[3]։ Բրյուստեր շրջանը նահանգի ամենամեծ շրջանն է։ Այն իր մակերեսով գրեթե երկու անգամ գերազանցում է Դելավեր նահանգը[4]։

Բրյուստեր շրջան
Brewster County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԱլպայն
Ամենաբարձր կետEmory Peak?
Բնակչություն (2010)9.232
Խտություն1
Տարածք16.040
Հիմնադրված է1887 թ. թ.
Սահմանակցում էՓեկոս շրջան, Թերել շրջան, Փրեսիդիո շրջան, Ջեֆ Դեյվիս շրջան, Manuel Benavides Municipality?, Acuña Municipality? և Ocampo?
Ժամային գոտիCDT?
Անվանված էHenry Percy Brewster?[1]
co.brewster.tx.us(անգլ.)

Շրջանի տարածքում է գտնվում Բիգ-Բենդ ազգային պարկը։ Ամենաբարձր կետը այնտեղ Էմորի լեռն է (2385 մ) միևնույն ժամանակ համարվում է Բրյուստեր շրջանի ամենաբարձր կետը[5]։

Պատմություն խմբագրել

Բրյուստեր շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1887 թվականին Փրեսիդիո շրջանից։ Շրջանն իր անվանումը ստացել է Տեխասի Հանրապետության պաշտպանության նախարար Հենրի Պերսի Բրյուստերի պատվին։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բրաուն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 16 040 կմ², որից 16 020 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 22 կմ²-ն կամ 0,1 %-ը՝ ջրային տարածքները[6]։

Հարևան շրջաններ խմբագրել

Կլիմա խմբագրել

Բրյուստեր շրջանի 39,4 %-ը գտնվում է շոգ և չոր անապատային կլիմայական գոտում (Կյոպեն BWh), 32,1 %-ը՝ կիսաանապատային կլիմայական գոտում (Կյոպեն BSk), իսկ 28,5 %-ը՝ շոգ տափաստանային կլիմայական գոտում (Կյոպեն BSh)[7]:

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 8866 մարդ, իսկ 2010 թվականին՝ 9232 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 86,6 %, աֆրոամերիկացիներ – 1,1 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 1,1 %, ասիացիներ – 0,7 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 7,6 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,8 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 42,4 %–ը (անկախ ռասայից)։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 22,20 % - 18 տարեկանից փոքր, 14,80 % - 18-24 տարեկան, 24,50 % - 25-44 տարեկան, 23,90 % - 45-64 տարեկան և 14,60 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 36 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99,00 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,40 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[8][9]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
7 309 6 434 7 780 7 780 8681 88 66 9 232

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://tshaonline.org/handbook/online/articles/fbr44
  2. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. U.S. States by size
  5. «Emory Peak, Texas» (HTML). peakbagger.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  6. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  7. Kottek, M.; Grieser, J.; Beck, C.; Rudolf, B.; Rubel, F. (2006). «Main Köppen-Geiger Climate Classes for US counties». Schweizerbart Science Publishers. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  8. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  9. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.