Բրիստոլ ծոց (անգլ.՝ Bristol Bay), ծոց Բերինգի ծովում, գտնվում է ԱՄՆ-ում՝ Ալյասկայի հարավ-արևմտյան ափին[1]։

Բրիստոլ ծոց
Տեսակծոց
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԱլյասկա
Երկարություն400 կմ
Մասն էԲերինգի ծով
Լիճ հոսող գետՏոգիակ գետ, նուգաշակ գետ, Քինդեր գետ, Մեշիկ գետ և Ջոշուա կանաչ գետ
Անվանված էՕգուստուս Հերվի, Բրիստոլի 3-րդ կոմս
Քարտեզ
Քարտեզ

Այն 320 կիլոմետր մխրճված է ցամաքի մեջ, մուտքը սահմանափակվում է Ալյասկա թերակղզու հարավային ծայրից մինչև Նևենհեմ հրվանդանի հյուսիսը՝ 480 կմ ձգվածությամբ։ Խորությունը կազմում է 27–84 մ, նավարկությունը սահմանափակված է միայն փոքրիկ ձկնորսական նավերով։ Ծոց են թափվում Տոգիակ, Նուշագակ, Կվիչակ (հոսում են Իլիամնա լճից) և Ուգաշիկ գետերը[2][3]։

Նոյեմբերից մինչև մարտ-ապրիլ ծոցը ծածկված է լողացող սառույցներով։ Օրվա կեսը դիտվում է անկանոն մակընթացություն ,մինչև 3,7 մետրի հասնող։ Ծովածոցի ջրատարածքում զարգացել է ձկան արդյունաբերությունն ու արդյունահանումը ներկա, կետա, արծաթե սաղմոն, սաղմոն սեզոնին, ձողաձուկ, կամբալա, ածուխ ձուկ և այլն[3]։

Բրիստոլի ծոցը բացահայտվել է Ջեյմս Կուկի կողմից 1778 թվականի հուլիսին և անվանումը ստացել է կոմս Օգուստուս Ջոն Հերվիի պատվին[4]։ XIX դարի սկզբին և կեսերին ինտենսիվորեն ուսումնասիրվել է ռուս ծովագնացների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бристольский залив». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Бристольский залив // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. 3,0 3,1 Bristol Bay (bay, Alaska, United States) — Britannica Online Encyclopedia
  4. James Cook The Three Voyages of Captain James Cook Around the World. — Printed for Longman, Hurst, Rees, Orme, and Brown, 1821. — С. 397.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիստոլ ծոց» հոդվածին։