Իլիամնա լիճ (անգլ.՝ Iliamna Lake), սառցադաշտային տեկտոնական ծագում ունեցող լիճ հարավային Ալյասկայում (ԱՄՆ)։ Նրա հին ռուսական անվանումը (ըստ 1802 թվականի քարտեզի) «Շելեխովո լիճ» էր[1]։

Իլիամնա
Տեսակլիճ
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԼեյք ենդ Պենինսուլա շրջան
Երկարություն124 կմ
Լայնություն35 կմ
ԲԾՄ14 մետր
Խորություն301 մետր
Մակերես2622 կմ²
Ավազանի երկիր ԱՄՆ
Լիճ հոսող գետՆյուհալեն գետ
Լճից հոսող գետԿվիչակ գետ
Քարտեզ
Քարտեզ

Իլիամնան գտնվում է Ալեուտյան լեռնաշղթայի հյուսիսային լեռնաճյուղերում։ Այն Ալյասկայի ամենամեծ լիճն է, մակերեսը կազմում է մոտ 2622 կմ²։ Լճի երկարությունը 77 մղոն է (124 կմ) և լայնությունը ՝ մինչև 22 մղոն (35 կմ), առավելագույն խորությունը՝ 988 ոտնաչափ (301 մ)։ Լիճը հիմնականում ձնային սնուցում ունի և Կվիչակ գետի միջոցով՝ հոսք դեպի Բրիստոլի ծոց։ Հյուսիսային և արևմտյան ափերը ցածր են, հարավային և արևելյան ափերը բարձրադիր են։ Լիճն ունի անկանոն ձև և շատ կղզիներ։ Ջրավազանի տարածքի 2/3-ը կազմող արևմտյան մասը համեմատաբար ծանծաղ է և ունի թույլ զարգացած ափագիծ։

Իր մեծ չափերի պատճառով Իլիամնան մասամբ սառչում է միայն հունվարի վերջին, հալվում է՝ մայիսի կեսերին։ Ամռանն այստեղ ջրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 10 °C- ից[2]։ Լճի ափին են Իլիամնա (ռուս.՝ Илиамна), Նյուհալեն (ռուս.՝ Ньюхэлен ), Այգուհիգ (ռուս.՝ Айгугиг), Կոհանոկ (ռուս.՝ Коханок), Պեդրո Բեյ (ռուս.՝ Педро-Бэй) բնակավայրերը ։

Իլիամնայում բնակվում է աշխարհում սաղմոնների ամենամեծ պոպուլյացիան։ Ընդհանուր առմամբ կա 28 ձկնատեսակ, որոնցից 5-ը սաղմոնների տեսակներ են[2]։

Սիրված վայր է զբոսաշրջիկների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «USGS Geonames». geonames.usgs.gov. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 В. Ф. Бугаев, В. Е. Кириченко Нагульно-нерестовые озера азиатской нерки. — Петропавловск-Камчатский: Камчатпресс, 2008. — С. 191—192. — 280 с. — ISBN 978-5-9610-0088-7

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիամնա (լիճ)» հոդվածին։