Ալյասկա, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող թերակղզի, որը ողողվում է Բերինգի ծովի Բրիստոլի ծոցի և Խաղաղ օվկիանոսի ջրերով։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

«Ալյասկա» անվանումը ծագել է Ռուսական Ամերիկայի ժամանակաշրջանում և ձևավորվել է ալեուտական արտահայտությունից, որը բառացիորեն նշանակում է «օբյեկտ, որին ուղղված է ծովի ազդեցությունը»։Անգլալեզու գրականության մեջ հանդիպում են նաև Aleut Peninsula — «Ալեուտ թերակղզի» կամ «ալեուտների թերակղզի» և Aleutian Peninsula — «Ալեուտի թերակղզի» անվանումները։

Աշխարհագրություն խմբագրել

Թերակղզու տարածքը Ալյասկա նահանգի հարավ-արևմտյան մասն է (ԱՄՆ)։ Երկարությունը մոտ 700 կմ է, լայնությունը՝ 170-ից 10 կմ։ Հիմնական լանդշաֆտը Ալեուտյան լեռնաշղթան է, որի գագաթները ակտիվ (Կատամայ 2047 մ) կամ հանգած հրաբուխներ են։ Ամենամեծ բարձրությունը 2507 մ է (Վենիամինովի հրաբուխ)։ Կան լեռնային տունդրաներ և փոքր սառցադաշտեր։ Հյուսիսարևմտյան ափի երկայնքով ցածրավայր է բազմաթիվ լճերով, ծածկված սուբարեկտիկական մարգագետիններով[1]։ Թերակղզու տարածքը գրեթե 22,000 կմ² է։ Թերակղզում առկա են երկաթի հանքաքարի և քարածուխի զգալի պաշարներ[2]։1980 թվականից թերակղզու ափամերձ շատ կղզիներ վերաբերում են Ալյասկայի ծովային ազգային արգելոցին, իսկ թերակղզու զգալի մասը զբաղեցնում է Ալյասկայի թերակղզու ազգային արգելոցը։

Կլիմա խմբագրել

Տարեկան միջին տեղումները տատանվում է 610-ից 1650 մմ-ի սահմաններում։ Ափամերձ տարածքներում տեղի են ունենում ուժեղ փոթորիկներ, քամի և հեղեղներ։ Ձմեռվա միջին ջերմաստիճանը −11 °C-ից 1 °C է, միջին ամառային ջերմաստիճանը՝ 6 °C- ից 15 °C: Տարվա ցանկացած ժամանակ լեռներում սառնամանիքներ են լինում[3][4]։

Բնակչություն խմբագրել

Թերակղզին գործնականում անմարդաբնակ է, բացառությամբ մի շարք ձկնորսական գյուղերի[5]։

Պատմություն խմբագրել

Առաջին ռուս բնակիչները Ալյասկայում ափ են իջել 1732 թվականին։ Նրանք մասնավոր մորթի վաճառողներ էին։ Ռուսաստանի կառավարության կողմից նրանց աջակցությունը մեծացել է, մինչև 1799 թվականին ռուս-ամերիկյան ընկերության հաստատումը կայսր Պետրոս I-ի կողմից, որը փաստորեն սկսել է ղեկավարել գաղութը[6]։ 1867 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները թերակղզին գնեցին Ռուսաստանի կայսրությունից՝ Ալյասկայի վաճառքի մասին պայմանագրով[7]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Թերակղզում բնակվում է գորշ արջերի մեծ պոպուլյացիա[5]։ Բացի այդ, թերակղզին հարուստ է փշատերև անտառով և մորթատու գազաններով, մասնավորապես, ծովային ջրասամույրներով և աղվեսներով։ Դատելով հնագիտական գտածոներից՝ թերակղզում նախկինում բնակվել են փղեր, գոմեշներ և ձիեր։ Թերակղզու գետերում և հարակից կղզիների արեոլներում մեծ քանակությամբ ձուկ, փոկեր և կետեր են բնակվում[2]։

Վարչական բաժանում խմբագրել

Թերակղզում գտնվում են բորոներ՝ Արևմտյան Ալեուտյան կղզիներ, Արևելյան Ալեուտյան կղզիներ, Բրիստոլ Բեյ, Քենայ, Լեյք ընդ Պենինսուլա։

Տնտեսություն խմբագրել

Ալյասկայի նահանգը և մասնավորապես Ալյասկայի թերակղզին առանցքային դեր են խաղում ԱՄՆ-ի ձկնորսության ոլորտում։ 2019 թվականի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում ծովային մթերքների բեռնաթափման վայրերի թվում Ալյասկայի թերակղզին զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ բեռնաթափված արտադրանքի ծավալի առումով[8]։ Թերակղզում տնտեսության մեկ այլ կարևոր ճյուղ է մորթիների առևտուրը[2]։

  1. Аляска (полуостров) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. 2,0 2,1 2,2 «Аляска». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Chapter 7-Ecological Subregions of the United States». Fs.fed.us. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  4. «Encyclopedia of Earth». Eoearth.org. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  5. 5,0 5,1 «Alaska Peninsula». Encyclopedia Britannica.
  6. Montaigne, Fen (2016 թ․ հուլիսի 7). «Tracing Alaska's Russian Heritage». Smithsonian Journeys Travel Quarterly (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  7. Договор о продаже Аляски в Русской Викитеке.
  8. Marisa Monroe (2019 թ․ ապրիլի 11). «Alaska dominates U.S. seafood industry». Clarksburg Caller (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.