Բրինդիզի (գավառ)
Բրինդիզի (իտալերեն՝ Provincia di Brindisi), գավառ Իտալիայում, Ապուլիայի մարզում։ Մայրաքաղաքը Բրինդիզի քաղաքն է։ Գավառն ունի 20 կոմունա։
Գավառ | |||
---|---|---|---|
Բրինդիզի | |||
Provincia di Brindisi | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Աբրուցո | ||
Ներքին բաժանում | Բրինդիզի, Կարովինո, Չելիե Մեսապիկա, Չելինո Սան Մարկո, Չիստերնինո, Էրկիե, Ֆազանո, Ֆրանկավիլլա Ֆոնտանա, Լատիանո, Մեզանե, Օրիա, Օստունի, Սան Դոնաչի, Սան Միկելե Սալենտինո, Սան Պանկրացիո Սալենտինո, Սան Պիետրո Վերնոտիկո, Սան Վիտո դեի Նորմաննի, Տորկիարոլո, Տորե Սանտա Սուզաննա և Վիլլա Կաստելլի | ||
Նախագահ | Michele Errico 28-6-04-ից | ||
Մակերես | 1 893 կմ² | ||
Բնակչություն | 402 422 մարդ (2012) | ||
Խտություն | 219 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 080, 0831 | ||
Փոստային ինդեքս | 72012—72015, 72017—72018, 72020—72027, 72029 | ||
Փոստային ինդեքսներ | 72100 | ||
Ավտոմոբիլային կոդ | BR | ||
ISTAT | 074 | ||
Պաշտոնական կայք | provincia.brindisi.it | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Գավառի տարածքը կազմում է 1 893 կմ²։ Առավելագույն բարձրությունը ծովից 414 մ է։ Ջրափնյա գծի երկարությունը 80,6 կմ է, մասամբ կազմված է ժայռերից, մասամբ ավազային լողափներից։ Բրինդիզիում մեծ գետեր չկան, բայց կան շատ քաղցրահամ փոքր լճեր։
ԲնակչությունԽմբագրել
1861 թվականին բնակչությունը կազմում էր 114 790 մարդ։ Այն ավելացավ ամեն տարի և 1991 թվականին կազմում էր 411 314 մարդ (առավելագույն ֆիքսված ցուցանիշ)[1]։ 2012 թվականին գավառում ապրում էր 400 170 մարդ[2]։ Օտարերկրացիները կազմում են ամբողջ բնակչության 2,1% տոկոսը[3]։
ՏնտեսությունԽմբագրել
Տնտեսությունը հիմնված է առևտրի (30%), գյուղատնտեսության (27%) և շինարարության (13%) վրա[4]։
Տեսարժան վայրերԽմբագրել
Տեսարժան վայրերից գլխավորը Օրիայի ամրոցն է, որը կառուցվել է 13-րդ դարում Ֆրիդրիխ II-ի կողմից։ Օստունի քաղաքում պահպանվել են քաղաքային պատեր, կա միջնաբերդ, մայր տաճար և շատ հնագույն շինություններ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Popolazione Provincia di Brindisi 1861-2012»
- ↑ «Bilancio Demografico Provincia di Brindisi»
- ↑ «Provincia di Brindisi - Cittadini Stranieri»
- ↑ «Rapporto della Provincia di Brindisi 2012»։ Camera di Commercio Brindisi։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-08-07