Բրետան թերակղզի
Բրետան (ֆր.՝ Bretagne), թերակղզի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի, Լա Մանշ նեղուցի ջրերով։ Ափերը ցածրադիր են, ժայռոտ և կտրտված են ծովախորշերով: Երկարությունը ավելի քան 200 կմ է, լայնությունը՝ մինչև 120 կիլոմետր[1]։ Զբաղեցնում է մոտավորապես 27 հազար քառակուսի կիլոմետր տարածք[2]: Դրա մեծ մասը գրավում է Արմորիկյան բարձրավայրը, որի գլխավոր բարձունքը Առե սարն է՝ ծովի մակարդակից 391 մետր բարձրությամբ[2][3][4]: Շատ են ոչ երկար, բայց ջրառատ գետերը: Դրանցից մեկի՝ Ռանսի գետաբերանին ստեղծվել է մակընթացային էլեկտրակայան, որը խոշորագույններից մեկն է աշխարհում[1]:
Բրետան թերակղզի | |
---|---|
Տեսակ | թերակղզի |
Երկիր | Ֆրանսիա |
Բրետան թերակղզում է գտնվում մայրցամաքային Ֆրանսիայի ծայր արևմտյան կետը՝ Պուենտ դը Կորսան հրվանդանը:
Կլիման մեղմ օվկիանոսային է: Զարգացած են տավարաբուծությունը, ձիաբուծությունը, թռչնաբուծությունը, ձկնաբուծությունը: Տարածված մշակաբույսերն են ցորենը, գարին, հնդկացորենը, վուշը, կարտոֆիլը, խնձորենու զանազան տեակները:
Թերակղզու խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը Բրեստն է, որտեղ նաև ռազմական մեծ բազա է տեղակայված։
Անվանում
խմբագրելՀին կելտական անվանումը եղել է Արմորիկա («Ծովամերձ շրջան»)։ Այժմյան անվանումը (ֆր.՝ Bretagne) ստացել է 5 – 6-րդ դարերի Բրիտանիայից՝ անգլո–սաքսոններից փախած և այստեղ բնակություն հաստատած բրիտների անունից։ Լատինական վավերագրերում հիշատակվում է որպես Britannia minor («Փոքր Բրիտանիա»), ի տարբերություն Բրիտանիայի՝ ժամանակակից Անգլայի։ Ավելի ուշ, պարզեցնելով, դարձել է Բրետան[5]։
Տես նաև
խմբագրել- Բրետան - երկրամաս Ֆրանսիայում
- Բրետան (պատմական մարզ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Бретань // Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
- ↑ 2,0 2,1 Бретань // География. Современная иллюстрированная энциклопедия. — М.: Росмэн. Под редакцией проф. А. П. Горкина. 2006.
- ↑ Бретань (полуостров) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Бретань». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 564)։ |