Բրենուելլ Բրոնտե
Պատրիկ Բրենուելլ Բրոնտե[4] (անգլ.՝ Patrick Branwell Bronte, հունիսի 26, 1817[1][2][3][…], Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 24, 1848[1][2][3], Հաուրթ, Haworth, Cross Roads and Stanbury, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, գրողների Բրոնտե ընտանիքի միակ տղան։
Բրենուելլ Բրոնտե անգլ.՝ Patrick Branwell Brontë | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 24, 1848[1][2][3] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Հաուրթ, Haworth, Cross Roads and Stanbury, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | դիմապատկեր |
Branwell Brontë Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲրենուելլ Բրոնտեն Պատրիկ Բրոնտեի և նրա կնոջ՝ Մարիա Բրենուելլ Բրոնտեի վեց երեխաներից չորրորդն էր և միակ տղան։ Ծնվել է Թորնթոնում՝ Բրադֆորդի մոտակայքում (Յորքշիր) և ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Հոերտ, որտեղ նրա հայրը 1821 թվականին ստացել է քահանայի աստիճան։
Բրոնտեի երեխաներից, որոնք ապրեցին մինչև խոր ծերություն, Բրենուելլը ամենատաղանդավորն էր, համենայն դեպս, մանկության և պատանեկության տարիներին նա ավելի հաճախ էր դրսևորում իր տաղանդը։ Այն ժամանակ, երբ նրա չորս հարազատ քույրերին ուղարկել էին Քովան-Բրիջ պանսիոնում սովորելու, Բրենուելլին կրթում էր հայրը, որը նրան դասական կրթություն էր տալիս։
Բրենուելլ Բրոնտեն, ինչպես իր քույրերը, մանկուց տարված էր ստեղծագործելով։ Պահպանվել են Բրենուելլի և Շառլոտտի կողմից հորինված Անգրիա պետության մասին ընդարձակ պատմության ուրվագրերը (Էմիլին և Էննը այդ ընթացքում հորինել էին սեփական ֆանտաստիկ երկիրը՝ Գոնդալը՝ «մի մեծ կղզի, որը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի հյուսիսում»)։
Պատանեկության տարիներին Բրենուելլ Բրոնտեն Հոերտում սովորում էր դիմանկարչություն. 1838-1839 թվականներին Բրադֆորդում աշխատել է որպես նկարիչ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը ինքնանկար է՝ քույրերի հետ (ավելի ուշ Բրենուելլը ջնջել է սեփական պատկերը)։
1840 թվականին Բրոնտեն սկսեց դասավանդել մի հարուստ ընտանիքի տղայի, սակայն կես տարվա աշխատանքից հետո նրան ազատեցին։ Այդ տարիներին նա թարգմանում էր Հորացիոսի «Օդաները»։ 1841 թվականին նա աշխատանքի է ընդունվում երկաթուղային կայարանում, սակայն մեկ տարի անց նրան մեղադրում են զեղծարարության մեջ (նրա մոտ հայտնաբերվել էր տասնմեկ ֆունտի պակասորդ)։ Ընտանիքում և կայարանում աշխատելուն զուգահեռ՝ Բրենուելլը հոդվածներ էր գրում յորքշիրյան թերթերի համար՝ ներկայանալով բոլոր հնարավոր մականուններով։
1843 թվականին Բրոնտեն աշխատանքի է ընդունվում՝ որպես հոգևորական Էդմունդ Ռուբինսոնի որդու ուսուցիչ։ Այդ աշխատանքը նա ստացել էր քրոջ՝ Էննի շնորհիվ, որը Ռոբինսոնի մեծ աղջիկների դաստիարակչուհին էր։ Այս ընտանիքում մնալու ընթացքում նա բուռն կերպով տարվել էր Ռոբինսոնի կնոջով՝ Լիդիայով։ Տիկին Ռոբինսոնը անզգույշ էր գտնվել իր սիրեցյալի հետ հարաբերություններում. նրան հաճախակի գումար էր փոխանցել աղախնի միջոցով։ 1845 թվականին Ռոբինսոնը բացահայտեց դավաճանությունը և աշխատանքից հեռացրեց Բրենուելլ Բրոնտեին։
Հոերտ վերադառնալուց հետո Բրենուելլն սկսեց չարաշահել ալկոհոլը և ափիոնը (խմել և թմրանյութ ընդունել նա սկսել էր դեռևս պատանեկան տարիքից)։ Բրենուելլի արարքներն աստիճանաբար սկսեցին դառնալ վտանգավոր և անկանխատեսելի, հաճախակի էին դարձել սպիտակ տենդի նոպաները։ Համենայն դեպս, նրա հայրն իրեն հանգիստ էր պահում՝ տեսնելով, թե որդին ինչպես է կործանվում։ Այս տարիներին հրատարակչություններն արդեն ընդունում էին Բրենուելլի քույրերի առաջին վեպերը, սակայն Բրենուելլին դա չէր հուզում։ Բրենուելլի ալկոհոլային և թմրանյութից կախվածությունը հանգեցրեց առողջական վիճակի թուլացման, ինչից հետո նա վարակվեց թոքախտով։ Բրենուելլի ընտանիքը չէր պատկերացնում, որ նա լուրջ հիվանդ է. տեղացի բժիշկը հիվանդությունն ախտորոշեց միայն հիվանդության վերջին փուլում։ 1848 թվականի սեպտեմբերի 24-ին Բրենուելլ Բրոնտեն մահացավ[5]։ Նույն թվականի դեկտեմբերին թոքախտից մահացավ Բրենուելլի քույրը՝ Էմիլին, իսկ 1849 թվականի մայիսին՝ Էննը։
Ազդեցություն մշակույթի վրա
խմբագրել- Բրենուելլ Բրոնտեի և Տիկին Ռոբինսոնի սիրավեպն արտացոլվել է 1967 թվականին նկարահանված «Շրջանավարտը» ֆիլմում, որտեղ, ըստ սյուժեի, Բեն Բրեդդոկ անունով երիտասարդը հրապուրված է Ռոբինսոն ազգանունը կրող հասուն կնոջով։
- Բրենուելլ Բրոնտեն և իր քույրերը Լի Բոլլինգերի «Մարտյան փոթորիկներ» (անգլ.՝ The Gales of March; 1987) պիեսի գլխավոր հերոսներն են։
- Բրիտանացի գրող Դաֆնա Դյումորյեն, երկար տարիներ հետաքրքրվելով Բրենուելլ Բրոնտեի կյանքով և ստեղծագործությամբ՝ 1960 թվականին հրատարակեց նրա վիպագրական կենսագրությունը՝ «Բրենուելլ Բրոնտեի դիվային աշխարհը» (անգլ.՝ The Infernal World of Branwell Bronte): Դյումորյեի կողմից Բրենուելլի կենսագրությունը գրելուն նախորդած, ուղեկցած և հաջորդած իրադարձություններին է նվիրված բրիտանացի ժամանակակից գրող Ջասթին Պիկարդի «Դաֆնա»[6] ստեղծագործությունը, որում Դյումորյեի կողմից Բրենուելլի անձի նկատմամբ տածած հետաքրքրությունը համեմատվում է «գայթակղության» հետ։
- 2009 թվականի հունիսի 1-ին Հոերտում՝ Բրոնտե ընտանիքի թանգարանում, բացվում է «Սեքս, թմրանյութեր և գրականություն. Բրոնտեի դիվային աշխարհը» թեմայով ցուցահանդեսը, որը նվիրված էր Բրոնտե ընտանիքի[7] միակ տղայի ողբերգական կյանքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Patrick Branwell Brontë — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ «Бренуэлл» и «Бронте» — фамилии матери и отца Патрика. Чтобы отличать Патрика Бронте-младшего от отца, носившего то же имя, его называли Бренуэллом Бронте.
- ↑ Бренуэлл Бронте (сын Марии и Патрика)
- ↑ Пикарди, Жюстин. Дафна = Daphne. — СПб.: ИГ Азбука-классика, 2009. — 364 с. — 12 000 экз. — ISBN 978-5-9985-0231-6.
- ↑ «Sex, Drugs and Literature — www.digyorkshire.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենուելլ Բրոնտե» հոդվածին։ |