Բրաունսվիլ (անգլ.՝ Brownsville), քաղաք, որը գտնվում է ԱՄՆՏեխաս նահանգում։ Քեմերոն շրջանի կենտրոնը։ Բրաունսվիլը 15-րդ դարում Տեխասի ամենամեծ և Միացյալ Նահանգների 129-րդ խոշորագույն քաղաքը։ Ըստ 2000 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմում է 139,722 մարդ։ Բրաունսվիլը Տեխաս նահանգի ամենահարավային և ամենաարագ զարգացող քաղաքն է։ Արվարձաններով քաղաքում ապրում է մոտ 300,000 մարդ։ Այստեղ է գտնվում Տեխասի համալսարանի մասնաճյուղը։

On the Border by the Sea
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1849 թ.
Մակերես378,856492 կմ², 378,865506 կմ²
ԲԾՄ10±1 մետր
Բնակչություն186 738 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիCDT?
Հեռախոսային կոդ956
Փոստային դասիչ78522
Պաշտոնական կայքcob.us(անգլ.)
Բրաունսվիլ (Տեխաս) (ԱՄՆ)##
Բրաունսվիլ (Տեխաս) (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Բրաունսվիլը ԱՄՆ պատմության ամենահայտնի քաղաքներից մեկն է։ Մեքսիկայի անկախության առաջին տարվանից (1821 թվական) սկսվել են նրա սահմանային հակամարտությունները հյուսիսային հարևանի հետ։ Տեխասը Մեքսիկական նահանգներից մեկն է, որը 1835 թվականին անկախության հասավ և 1845 թվականին դարձավ ԱՄՆ-ի 28-րդ նահանգը։ Մեքսիկան այդ անեքսիան ընկալեց որպես պատերազմի հայտարարություն։ Մարտերը, ռազմական դիմակայության շրջանում տեղի ունեցան, այդ թվում՝ Բրուանսվիլից ոչ հեռու մարտերի դաշտում։

1859-1861 թվականներին քաղաքի մերձակայքում տեղի են ունեցել երկու այսպես կոչված «Կորտինայի պատերազմներ»՝ Մեքսիկայի անօրինական զինված կազմավորումների բախումների շարք, որոնք գլխավորում են Խուան Կորտինան, ամերիկյան զիվորական ստորաբաժանումների և Տեխասի ռեյնջերների հետ, ինչպես նաև հարձակումներ քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչների (մասնավորապես, դատավորների) և տեղի բնակիչների վրա՝ Տեխասում Մեքսիկացիների գույքային իրավունքների համար պայքարի կարգախոսներով, որոնք ոտնահարվել են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից[2]։

1861 թվականին Տեխասը դուրս եկավ ԱՄՆ-ի կազմից այլ հարավային նահանգների հետ միասին, և դաշնային զորքերը խաղաղ կերպով լքեցին Բրաունսվիլի շրջակայքը։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում քաղաքը դարձել է համադաշնության արտահանման ապրանքների մաքսանենգության կարևոր տարանցիկ կետ (առաջին հերթին՝ բամբակ), և 1863 թվականի նոյեմբերի 6-ին Դաշնային բանակը վերահսկողություն է հաստատում Բրաունսվիլի նկատմամբ, սակայն 1864 թվականին հուլիսին այնտեղից դուրս է մղվել։ 1865 թվականի մայիսի 12-13-ը Բրաունսվիլի շրջակայքում տեղի ունեցավ Ռանչո Պալմիտոյի ճակատամարտը, որը համարվում է քաղաքացիական պատերազմի վերջին մարտը[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Բրաունսվիլը գտնվում է Տեխասի հարավում, Ռիո Գրանդե գետի ձախ ափին։

Քաղաքի վարչակազմի տվյալների համաձայն՝ քաղաքը զբաղեցնում է 382 կմ քառակուսի ընդհանուր մակերես, որից 375 կմ քառակուսին բաժին է ընկնում ցամաքին և 6,7 կմ քառակուսին (Ընդհանուր տարածք 3,16 տոկոս) ջրային ռեսուրսներին[4]։ Բրաունսվիլը հարավային մասում հարավային վերջնակետն, ափամերձ ջրանցքում (ջրանցքի ծոցի ափին)։

Կլիմա խմբագրել

Բրաունսվիլը գտնվում է կիսաչոր արևադարձային կլիմայի գոտում, Մեքսիկական ծոցի ազդեցության շնորհիվ, ամռանը քաղաքում ավելի զով է, քան նահանգի ներքին շրջաններում (հազվադեպ ջերմաստիճանը 38 աստիճան C-ից բարձր է լինում Բրաունսվիլում), բայց մնում է շատ թաք և տոթ։ Ցրտահարությունը նույնպես հազվադեպ երևույթ է քաղաքում, բայց հնարավոր է միայն գիշերը ևոչ ավելի, քան տարին մի քանի անգամ[5][6]։ Էքստրեմալ ջերմաստիճանները տատնվում են -11,1 աստիճան C-ից (1899 թվականի փետրվար) մինչև +41,1 աստիճան C (1984 թվականի մարտ)[6]։

  • Միջին տարեկան ջերմաստիճանը - +23,6 C°
  • Միջին տարեկան քամու արագությունը - 4․3 մ/վ
  • Օդի միջին տարեկան խոնավությունը - 77 %

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Matt S. Meier, Margo Gutiérrez Encyclopedia of the Mexican American Civil Rights Movement. — Greenwood Publishing Group, 2000. — P. 66. — ISBN 978-03-1330-425-5
  3. American Civil War: The Definitive Encyclopedia and Document Collection / Spencer C. Tucker. — ABC-CLIO, 2013. — P. 240. — ISBN 978-18-5109-682-4
  4. City of Brownsville [1], accessed February 23, 2011.
  5. Peel, M. C., Finlayson, B. L., and McMahon, T. A.: Updated world map of the Köppen-Geiger climate classification Արխիվացված 2011-06-28 Wayback Machine, Hydrol. Earth Syst. Sci., 11, 1633—1644, 2007.
  6. 6,0 6,1 «Brownsville Weather Forecast Office» (անգլերեն). Национальное управление океанических и атмосферных исследований. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրաունսվիլ (Տեխաս)» հոդվածին։