Բրազիլիանիտ, ֆոսֆատային միներալ, անվան ծագումը կապված է երկրի հետ, որտեղ այն հայտնաբերվել է: Հանդիսանում է տիպիկ դեղնականաչ գույնի միներալ, հաճախ հանդիպում է ֆոսֆատներով հարուստ պեգմատիտներում:

Բրազիլիանիտ
Brazilianite-4jg60a.jpg
Բրազիլիանիտ, Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի հանքավայր
Ընդհանուր
ԿատեգորիաՖոսֆատային միներալներ
Բանաձև
(կրկնվող միավորը)
NaAl3(PO4)2(OH)4
Նիկել-Շտրունցի դասակարգում8.BK.05
Բյուրեղի սիմետրիաP21/n
Միավորa = 11.229 Å,
b = 10.142 Å,
c = 7.098 Å; β = 97.4°; Z = 4
Նույնականացում
ԳույնԴեղին, կանաչ, անգույն
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղի հատկությունՊրիզմայաձև բյուրեղներ, կարող են լինել թելիկավոր, գնդիկավոր կամ ողկույզավոր
Բյուրեղային համակարգՄոնոկլինիկ
Թերթականություն(010) Լավ
ԲեկումԽեցանման
Մոոսի կարծրություն5.5
ՓայլԱպակենման
ՇերտերՍպիտակ
ԹափանցիկությունԹափանցիկից կիսաթափանցիկ
Ձգողականություն2.98
Օպտիկական հատկություններԵրկառանցք (+)
Բեկման ցուցանիշnα = 1.602 nβ = 1.609 nγ = 1.621 - 1.623
Երկճառագայթաբեկումδ = 0.019 - 0.021
Ծանոթագրություններ[1][2]
Ենթակատեգորիաphosphate class of minerals?

Բրազիլիանիտը ձևավորվում է անթերի բյուրեղների ձևով, որոնք պեգմատիտներում խմբված են ողկույզաձև բյուրեղներով և հաճախ ունենում են թանկարժեք քարի որակ: Բրազիլիանիտի հայտնի հանքավայրերից մեկը գտնվում է Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում:

Որոշ դեպքերում բրազիլիանիտի բյուրեղներն առաջանում են մուսկովիտի թերթիկների վրա՝ ուժեղ արծաթափայլ տեսքով, մայր բյուրեղին սերտաճած: Մուգ կանաչ, դեղինից մինչև ձիթենու կանաչ բյուրեղները երբեմն ունենում են մինչև 12սմ (4.7 դյույմ) երկարություն և մինչև 8սմ (3.1 դյույմ) լայնություն: Նմանատիպ ձևերով և չափերով բյուրեղներ հայտնաբերվել են Մանտենից ոչ հեռու Մինաս Ժերայսի մի այլ հանքավայրում, բայց դրանք չունեն անթերի բյուրեղային կառուցվածք: Միներալների հավաքածուներում հանդիպող բրազիլիանիտներից շատերը հանված են Նյու Հեմփշիրի Պալերմո և Չարլզ Դեվիս հանքերից:

ԲաղադրությունԽմբագրել

Բրազիլիանիտն իրենից ներկայացնում է NaAl3(PO4)2(OH)4 բաղադրությամբ նատրիումի ալյումինի ֆոսֆատի հիդրատ, որը ձևավորվում է մետասոմատիկ փոփոխությունների արդյունքում[3]: Ընդհանուր առմամբ բյուրեղում կարող են առկա լինել հետևյալ տարրերը՝ P, Al, Fe, Mn, Ba, Sr, Ca, Mg, Na, K, F և Cl[4]: Կան բազմաթիվ տարբերակներ բրազիլիանիտի բանաձևում տարբեր ատոմների տեղակալման համար[5]: Բացի նատրիումից, որը կարող է տեղակալվել ցանկացած այլ նշված տարրով, երկաթը ևս կարող է տեղակալվել ալյումինով և վանադիումով, իսկ ֆոսֆատ խումբը կարող է տեղակալվել արսենատ խմբով[5]:

ԿառուցվածքԽմբագրել

Բրազիլիանիտը բաղկացած է Al-O կապերով կազմված օկտաեդրերի շղթաներից, որոնք կապված են կարկասի ներսում նատրիումի ատոմ պարունակող P-O տետրաեդրերով[6]: Բրազիլիանիտի բյուրեղային կառուցվածքն իրենից ներկայացնում է՝ ~11.23 Å, b~10.14 Å, c~7.10 Å, β~97.4° և Z = 4[7]: Ալիումինի օկտաեդրն ունի կոորդինացիայի երկու ձև՝ տրանս AlO4(OH)2 և տրանս AlO3(OH)3[6]: Բրազիլիանիտի մեջ ֆոսֆորի երկու ատոմներից յուրաքանչյուրը տետրաեդրի մեջ կոորդինացվում են թթվածնի չորս ատոմների հետ[6]: Նատրիումի ատոմը տեղակայված է P-O և Al-O բազմանիստի խոռոչում անկանոն ձևով[6]: Նատրիումի կոորդինացիան ավելի ճիշտ է բնորոշել որպես անսովոր «յոթի կոորդինացիա»[6]: Նույն խոռոչում ջրածնի իոնի ներկայությունը առաջացնում է վանողական էֆեկտ նատրիումի հետ, ստիպելով նրան սեղմվել խոռոչի անկյունում, այնպես որ նատրիումն ավելի կոորդինացված է թթվածնի հետ[6]: Գեյթհաուսը (1974)[6] և այլոք նկարագրել են մնացած չորս ջրածնի ատոմների դիրքերը շղթայի մեջ, որն ավելի է բարդացնում բյուրեղի կառուցվածքը: Բայց Գատտան 2013 թվականին[4] տվեց ջրածնի ատոմների դասավորության նոր տարբերակ, համաձայն որի ջրածնի ատոմները շրջապատված են ОН խմբերով: Բյուրեղում ջրածնի ատոմներից մեկը ճեղքվում է առաջացնելով հինգերորդ ջրածինը[4]: Ճեղքման պատճառը բացատրություն չուներ և ցույց չէր տրված, թե դա ինչպես կարող էր ազդել ջրածնային կապերի դասավորության վրա[4]: Չորս OH խմբերում գտնվող թթվածնի ատոմների մի մասը հանդես են գալիս որպես դոնորներ, իսկ մյուս մասը՝ ջրածնային կապերի ակցեպտորներ[4]: Թթվածնի ատոմներից մեկը հանդես է գալիս և որպես դոնոր, և որպես ակցեպտոր այն ջրածնի համար, որը ճեղքվել է երկու մասի[4]:

Ֆիզիկական հատկություններԽմբագրել

Բրազիլիանիտը մոնոկլինային համակարգի միներալ է, որը պատկանում է P21/n տարածական խմբին[7][8]: Բյուրեղը պրիզմայաձև ձգված է[9]: Փխրուն է, կոտրվածքի մակերեսը խեցանման[5]: Կարծրությունն ըստ Մոոսի սանդղակի 5,5, իսկ խտությունը ենթադրվում էր, որ 2,94 է, բայց 1945 թվականին Ռաֆը և Հենդերսոնը առաջին անգամ որոշեցին բյուրեղի փաստացի խտությունը, այն ուներ 2,98 մեծությունը[9]: Բրազիլիանիտն ունի ապակենման փայլ, սպիտակ զոլեր, թափանցիկ կամ կիսաթափանցիկ է[5]: Գույնը տատանվում է մուգ դեղնականաչից մինչև գունատ դեղին[4]: Այն սկսում է իր գույնը կորցնել, երբ տաքացնում են մինչև 200 °C և դառնում է անգույն մինչև 300 °C տաքացնելիս[8]:

Երկրաբանական ծագումԽմբագրել

 
Բրազիլիանիտի բյուրեղ մուսկովիտի վրա, Բրազիլիա, Մինաս Ժերայս

Բրազիլիանիտը սովորաբար հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, որոնց խոռոչներում լինում են նաև քվարց, բերիլ և փայլար[5]: Տարբեր տարածքներում գտնված բրազիլիանիտների հատկությունները կարող են տարբեր լինել: Այն հաճախ հանդիպում է մուսկովիտի հետ[4]: Նյու Հեմփշիրից արտահանած պեգմատիտի մեջ 99 տոկոսը կազմում են ալբիտը, փայլարը և քվարցը իսկ մեկ տոկոսը՝ բրազիլիանիտը[10]: Այն գտնվել է նաև տուրմալինի և դաշտային սպաթի հետ միասին[10]: Պեգմատիտներում բրազիլիանիտի ձևավորման ժամկետը որոշված չէ[10]: Նյու Հեմփշիրի հանքի միներալագոյացման հերթականությունը որոշված է որպես՝ քվարց, բրազիլիանիտ, ապատիտ, ուիթլոկիտ և քվարց[9]: Հիդրոթերմային ստադիայի ժամանակ բրազիլիանիտ պարունակող պեգմատիտն անցնում է ուշ ժամանակաշրջանի ցածրջերմաստիճանային հիդրոթերմալ հանքերակներով, որտեղ տեղի է ունենում բրազիլիանիտի առաջացումը[3]: Բրազիլիանիտ գտնվել է նաև Ռուանդայում, Կանադայում (Յուկոն ), ԱՄՆ-ում, Արգենտինայում, Չինաստանում, Ֆրանսիայում և Ավստրալիայում[2]:

Սպեցիֆիկ բնութագրերԽմբագրել

Բրազիլիանիտը երբեմն օգտագործվում է որպես զարդաքար[11]: Այն համեմատաբար նոր ֆոսֆատային միներալ է ամբլիգոնիտ-փիրուզ-ապատիտ շարքում, որոնք օգտագործվում են որպես կիսաթանկարժեք քարեր[4]: Բրազիլիանիտը հաճախ շփոթում են ամբլիգոնիտի, ապատիտի, քրիզոբերիլի, բերիլի և տոպազի հետ[12]: Չնայած այն բանին, որ այն նկարագրվել է 1945 թվականին, իրականում այն հայտնագործվել է 1944 թվականին, բայց այդ ժամանակ համարում էին, որ քարը քրիզոբերիլ է, մինչև որ անալիզների արդյունքները ցույց տվեցին, որ դա նոր միներալ է[5]: Մինաս Ժերայս նահանգը հանդիսանում է Բրազիլիայում կիսաթանկարժեք քարերի խոշորագույն արդյունաբերողը: Նրան բաժին է հասնում քարերի արտահանման 74 տոկոսը (ներառյալ բրազիլիանիտը), ըստ պաշտոնական տվյալների[13]: Այն փափուկ և փխրուն է, այդ է պատճառը, որ մեծ համբավ չի վայելում ոսկերիչների շրջանում[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Brazilianite data on Webmineral
  2. 2,0 2,1 Brazilianite on Mindat.org
  3. 3,0 3,1 Baldwin J.R., Hill, P. G., Von Knorring, O., Oliver, G. J. H. (2000)։ «Exotic aluminium phosphates, natromontebrasite, brazilianite, goyazite, gorceixite and crandallite from rare-element pegmatites in Namibia»։ Mineralogical Magazine 64 (6): 1147–1164։ ISSN 0026-461X։ doi:10.1180/002646100549940 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Gatta G.D., Vignola, P., Meven, M., Rinaldi, R. (2013)։ «Neutron diffraction in gemology: Single-crystal diffraction study of brazilianite, NaAl3(PO4)2(OH)4»։ American Mineralogist 98 (8–9) 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Pough F.H, Henderson, E. P (1945)։ «Brazilianite, a new phosphate mineral»։ American Mineralogist 30 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Gatehouse B.M., Miskin, B. K. (1974)։ «The crystal structure of brazilianite, NaAl3 (PO4)2(OH)4»։ Acta Crystallographica Section B 30 (5)։ doi:10.1107/s0567740874004730 
  7. 7,0 7,1 Frost R.L., Xi, Y (2012)։ «Molecular structure of the phosphate mineral brazilianite NaAl3(PO4)2(OH)4-A semi-precious jewel»։ Journal of Molecular Structure 1010 
  8. 8,0 8,1 Čobić A., Zebec, V., Scholz, R., Bermanec, V., de Brito Barreto, S. (2011)։ «Crystal morphology and xrd peculiarities of brazilianite from different localities»։ Natura Croatica 20 (1) 
  9. 9,0 9,1 9,2 Frondel C., Lindberg, M.L. (1948)։ «Second occurrence of brazilianite»։ American Mineralogist 33 
  10. 10,0 10,1 10,2 Pecora and Fahey, The Corrego Frio Pegmatite, Minas Gerais: Scorzalite and Souzalite, Two New Phosphate Minerals, (1949) American Mineralogist: 34: 83
  11. Firefly Guide to Gems By Cally Oldershaw
  12. «Brazilianite gem»։ Gemstoneindex.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին։ Վերցված է 2013-10-21 
  13. De Brito Barreto S., Bittar, S. M. B. (2010)։ «The gemstone deposits of Brazil: occurrences, production and economic impact»։ Boletín de la Sociedad Geológica Mexicana 62 (1) 

Արտաքին հղումներԽմբագրել