Բուրազանի բնական զբոսայգի

Բուրազանի բնական զբոսայգի, ալբանական սահմանի մոտ գտնվող էկոլոգիական թանգարան բաց երկնքի տակ (Բուրազանի շրջան, Էպիրուս), Հունաստանում էկոլոգիական զբոսաշրջության կենտրոններից մեկը[1]։ Զբոսայգու գործունեության հիմնական նպատակն է կենդանիներին արժանի, բնական պայմաններում պահելը, ապահովել կենդանիների հսկողությունը բնական միջավայրում, ինչպես նաև կենդանիների կենսաբանական համայնքների մասին այցելուներին լիարժեք տեղեկատվություն տրամադրելը։ Այցելությունների համար զբոսայգին գործում է տարին 12 ամիս օրվա երկրորդ կեսին։

Բուրազանի բնական զբոսայգի
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունKonitsa Municipality?
ՎայրMelissopetra?
ՀասցեBourazani, Konitsa 441 00
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ժամանակակից այգու տարածքը 1916 թվականին ձեռք էր բերել հույն ֆերմեր Էվանգելոս Տասոսը՝ բացառապես տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Զբոսայգու ստեղծման առաջին քայլերն իրականացվել են Տասոս ընտանիքի երկրորդ սերնդի կողմից 1970-ական թվականներին, երբ նրանք սկսել են վայրի կենդանիներ գնել՝ հիմնականում եղջերուների ցեղատեսակներ Հարավսլավիայից, Իտալիայից և Ավստրալիայից։ Մի քանի տարիների ընթացքում այդ կերպ հաջողվեց ստեղծել յուրահատուկ պոպուլացիա։ Եվրոպական տնտեսական համագործակցության ֆինանսական աջակցությամբ Տասոսի երրորդ սերունդը ստեղծեց ներկայիս զբոսայգին։

Բնութագիր խմբագրել

Բուրազանի զբոսայգու տարածքը կազմում է 250 հեկտար։ Ներկայացված են 850 տեսակի բույսեր և ծառեր, 51 տեսակի վայրի խոլորձներ։ Այգում կան վայրի կակաչների մի քանի դաշտեր, 113 թիթեռներ՝ ընդհանուր Հունաստանում բնակվող 232 տեսակներից և Եվրոպայում՝ 430 տեսակներից[2]։ Ֆաունան ներկայացված է 172 տեսակի թռչուններով, 17 տեսակի սողուններով, Աոոս գետի ջրերում 12 տեսակի ձկներով, ինչպես նաև Libellula տեսակի 22 թիթեռներով։ Այգին բնակեցված է 6 տեսակի եղջերույի պոպուլյացիայով՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [https://web.archive.org/web/20080518003632/http://visitgreece.travel.yahoo.net/uk/countryside/eco-tourism Արխիվացված 2008-05-18 Wayback Machine The Natural Experience — Греческая национальная организация по туризму]
  2. «The Animals of Environmental Park "Bourazani"». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.