«Բունկեր» (իսպ.՝ La cara oculta), ռեժիսոր Անդրեսա Բաիսաի 2011 թվականի հոգեբանական թրիլլերը։ Պրեմիերան Իսպանիայում կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանում՝ 2012 թվականի նոյեմբերի 8-ին։

Picto infobox cinema.png
Բունկեր
իսպ.՝ La cara oculta
Բունկեր (ֆիլմ, 2011).jpg
ԵրկիրFlag of Colombia.svg Կոլումբիա
Flag of Spain.svg Իսպանիա
Ժանրթրիլեր, դրամա և միստիկ ֆիլմ[1]
Թվականսեպտեմբերի 16, 2011[2]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱնդրես Բաիս[3][4]
Սցենարի հեղինակԱնդրես Բաիս
ԴերակատարներՔիմ Գուտերրես[5][4], Կլարա Լագո[5][4], Ալեքսանդրա Սթյուարտ[5], Մարտինա Գարսիա[5][4], Ումբերտո Դորադո[1] և Մարսելա Մար[1]
ՕպերատորԽոսեպ Մարիա Սիվիտ
ԵրաժշտությունՖրեդերիկո Խուսիդ
Պատմվածքի վայրԻսպանիա և Բոգոտա
Տևողություն97 րոպե[6]
Բյուջե2,6 միլիոն $

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ դիրիժոր Ադրիանին լքում է իր սիրելին՝ Բելենը, թողնելով հրաժեշտի տեսանյութ։ Ադրիանը հուսահատվում է։ Նա գնում է բար, որտեղ փորձում է մոռանալ։ Այնտեղ նա ծանոթանում է մոատուցողուհի՝ Ֆաբիանայի հետ։ Նրանց հարաբերությունները ամրապնդվում են, և զույգը գնում է Ադրիանի մեծ առանձնատուն, որտեղ նա ապրել էր Բելենի հետ։ Ոստիկանությունը կասկածում է Ադրիանին Բելենի անհետացման մեջ, բայց ապացուցել նրա մեղավորությունը աղջկա հանկարծակի անհետանալու մեջ չի հաջողվում։ Այդ ընթացքում Ֆաբիանան սկսում է զգալ որ տանը մի բան այն չէ։

Գործողությունները տեղափոխվում են անցյալ։ Մենք տեսնում ենք թե ինչպես են զարգացել Բելենի և Ադրիանի հարաբերությունները։ Բելենը կասկածում է, որ Ադրիանը նրան դավաճանում է նվագախմբի ջութակահարուհու հետ։ Նա կիսվում է իր մտքերով տարեց գերմանուհու հետ, որը առանձնատան սեփականատերն էր, որտեղ ապրում էին նրանք երկուսով Ադրիանի հետ։ Գերմանուհին ցույց է տալիս իր բունկերը, որը կառուցել է իր ամուսինը, նա եղել է ՍՍ–ի սպա, բունկերը կառուցել է այն նպատակով եթե նրան հետախուզեն։

Բելենը որոշում է ստուգել ջութակահարուհու ու Ադրիանի հարաբերությունները։ Նա ձայնագրում է մի տեսանյութ, որտեղ ասում է, որ հեռանում է նրանից, իսկ ինքը թաքնվում է բունկերում, որտեղ նա կարող է խողովակի միջոցով լսել, իսկ միակողմանի հայելու միջոցով տեսնել, թե ինչ է կատարվում տանը։ Երբեմն նա հետևում է Ադրիանի քայլերին, իսկ երբ ուզում է դուրս գալ և անակնկալի բերել, նա տեսնում է որ բանալին թողել է տանը։

ԴերերումԽմբագրել

Պրեմիերայի ամսաթվերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել