Բուկատինի [bukaˈtiːni], հայտնի է նաև պերչատելի անվամբ՝ [pertʃaˈtɛlli], հաստ, սպագետտիի նման, բայց սնամեջ, խողովակաձև մակարոն։ Բուկատինի անունը ծագել է իտալ.՝ buco բառից, որը նշանակում է «անցք», մինչդեռ bucato կամ դրա նեապոլիտանական «պերչատո» տարբերակը նշանակում է «ծակված»[1][2]։ Բուկատինին տարածված է Լացիոյում, հատկապես` մայրաքաղաք Հռոմում։ Բուկատինի մակարոնը պատրաստվում է դյուրում կոշտ ցորենի տեսակից և ջրից։ Մակարոնի երկարությունը 25-30 սմ է, իսկ տրամագիծը՝ 3 մմ։ Պատրաստման միջին տևողությունը ինը րոպե է։ Իտալական խոհանոցում բուկատինին մատուցվում է կարագով թանձրուկի, պանչետայի, գուանչիալեի, բանջարեղենի, ձվի, անչովի կամ սարդինա ձկնատեսակների հետ։ Բուկատինիի նման մակարոնի տեսակ է նաև ձիթին ([ˈdziːti]), որը նույնպես երկար, սնամեջ, հարթ մակերեսով մակարոնեղեն է[3]։ Տարածված է նաև ձիթոնի ([dziˈtoːni]) տարատեսակը, որը ձիթիի ավելի լայն տեսակն է[4]։

Բուկատինի
Տեսակմակարոնի տեսակ
Ենթատեսակմակարոնեղեն
Առաջացման երկիր Իտալիա
 Bucatini Վիքիպահեստում

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Giacomo Devoto, Gian Carlo Oli, Il Devoto-Oli. Vocabolario della lingua italiana, edited by Luca Serianni and Maurizio Trifone, Le Monnier.
  2. «Perciare in italiano». Glosbe - Il dizionario multilingue on line. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. «Cook's Thesaurus: Pasta Tubes». Foodsubs.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  4. «Type Of Pasta». Thenibble.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.