Բորիս Ֆրանցևիչ Գուլկո (ռուս.՝ Бори́с Фра́нцевич Гулько́, փետրվարի 9, 1947(1947-02-09)[1], Էրֆուրտ, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա) ամերիկացի, նախկին խորհրդային, շախմատիստ, գրոսմայստեր (1976)։ ԽՍՀՄ չեմպիոն (1977), Մոսկվայի չեմպիոն (1974), ԱՄՆ շախմատի չեմպիոն (1994 և 1999), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2004)։

Բորիս Գուլկո
Պետություն(ներ) ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվփետրվարի 9, 1947(1947-02-09)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԷրֆուրտ, Թյուրինգիա, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա
Կոչումգրոսմայստեր[2], միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ
Ներկայիս վարկանիշ2542
ՖԻԴԵ համար2000040
365chessBoris_Gulko
Chesstempo համար80060
ICCF համար80060
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1978[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3] և Շախմատային օլիմպիադա 2004[3]
 Boris Gulko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բորիս Գուլկոն ծնվել է 1947 թվականին, Էրֆուրտում, հրեական ընտանիքում։ Նրա հայրը եղել է Կարմիր բանակի զինվոր։ Մի քանի տարի անց նրա ընտանիքը վերադարձել է Խորհրդային Միություն։ 1975 թվականին Գուլկոն դարձել է միջազգային վարպետ, իսկ 1976 թվականին՝ գրոսմայստեր։ Մասնագիտությամբ հոգեբան է, Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ, կինը՝ շախմատիստուհի Աննա Ախշարումովան, որդին՝ Դավիթը։

1977 թվականին Իոսիֆ Դորֆմանի հետ Լենինգրադում հաղթել է ԽՍՀՄ շախմատի առաջնությունում։ Նույն թվականին Վիկտոր Կորչնիի դեմ նամակ չստորագրելու համար զրկվել է մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 1979 թվականին կնոջ հետ դիմում է ներկայացրել Իսրայել հայրենադարձվելու համար, սակայն մերժում է ստացել, 2 տարի նրան թույլ չեն տվել մասնակցել երկրի ներսում անցկացվող մրցումներին, իսկ 7 տարի նա հնարավորություն չի ունեցել մասնակցել արտասահմանյան մրցաշարերի։ Եղել է հակակոմունիստ, մեկ անգամ ձերբակալվել է և ծեծի ենթարկվել ՊԱԿ-ի գործակալների կողմից[4]։ 1986 թվականին Գուլկոն ասել է՝ «Այդ յոթ տարիները լուրջ հարված էին իմ շախմատային կարիերայի համար, բայց ես չեմ ափսոսում դրա համար»[5]։

1986 թվականին գաղթել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ 1994 և 1999 թվականներին եղել է ԱՄՆ շախմատի չեմպիոն, համարվում է միակ շախմատիստը, որը եղել է ԽՍՀՄ և ԱՄՆ չեմպիոն։ 1978-ից 2001 թվականներին Գարրի Կասպարովի հետ անցկացրած խաղերում Բորիս Գուլկոն ունի դրական հաշիվ՝ երեք հաղթանակ, չորս ոչ-ոքի և միայն մեկ պարտություն։

1994 թվականին Նյու Յորքում կայացած Պրոֆեսիոնալ շախմատի ասոցիացիա վարկածով հավակնորդների քառորդ եզրափակիչ խաղում պարտվել է Նայջել Շորթին (5.5:6.5)։ Մրցաշարի հիմնական 8 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի (4:4)։ Մրցաշարի ելքը որոշՎել է թայ-բրեյքով՝ 1.5:2.5, հօգուտ Շորթին։

1990 թվականի փետրվարի 27-ից Բորիս Գուլկոն համարվում է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ։ Նա Խորհրդային Միության կազմում խաղացել է 1978 թվականի շախմատի օլիմպիադայում, իսկ Միացյալ Նահանգների կազմում՝ 1988–2004 թվականների շախմատային օլիմպիադաներում[6]։

ԱՄՆ-ում նա շարունակել է հավատարիմ մնալ հուդայականությանը։ Շախմատային, քաղաքական, կրոնական թեմաներով հոդվածների հեղինակ է։ 2013-2016 թվականներին հրատարակել է երեք շախմատային գիրք, այդ թվում նաև ռուսերեն։

2019 թվականին տեղափոխվել է Իսրայել[7]։

Մարզական արդյունք խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1967 Խարկով ԽՍՀՄ 35-րդ առաջնություն 3 5 5 13-ից-5½ 89-101
1974 Լենինգրադ ԽՍՀՄ 42-րդ առաջնություն 3 6 6 15-ից-6 13-15
1975 Վիլնյուս Զոնալ մրցաշար 1-4
Երևան ԽՍՀՄ 43-րդ առաջնություն 7 3 5 15-ից-9½ 2-5
1976 Բիլ Միջզոնալ մրցաշար 4 5 10 19-ից-9 13-15
Մոսկվա ԽՍՀՄ 44-րդ առաջնություն 5 6 6 17-ից-8 11
1977 Լենինգրադ ԽՍՀՄ 45-րդ առաջնություն

Լրացուցիչ խաղ

4

1

0

1

11

4

15-ից-9½

6-ից-3

1-2

 

1978 Թբիլիսի ԽՍՀՄ 46-րդ առաջնություն 2 3 12 17-ից-8 10-13
Բուենոս Այրես Շախմատային օլիմպիադա 1978 1 2 2 5-ից-2
1981 Ֆրունզե ԽՍՀՄ 49-րդ առաջնություն 4 8 5 17-ից-6½ 15-16
1985 Ռիգա ԽՍՀՄ 52-րդ առաջնություն 3 3 13 19-ից-9½ 9-13
1988 Սալոնիկ Շախմատային օլիմպիադա 1988 4 2 5 11-ից-6½
1990 Նովի Սադ Շախմատային օլիմպիադա 1990 0 1 9 10-ից-4½
1992 Մանիլա Շախմատային օլիմպիադա 1992 5 0 4 9-ից-7
1994 Մոսկվա Շախմատային օլիմպիադա 1994 3 2 5 10-ից-5½
1996 Երևան Շախմատային օլիմպիադա 1996 0 3 2 5-ից-1
1998 Էլիստա Շախմատային օլիմպիադա 1998 3 0 5 8-ից-5½
2000 Ստամբուլ Շախմատային օլիմպիադա 2000 3 1 5 9-ից-5½
2002 Բլեդ Շախմատային օլիմպիադա 2002 1 1 6 8-ից-4
2004 Կալվիա Շախմատային օլիմպիադա 2004 1 1 3 5-ից-2½
2006 Մոնրեալ Մոնրեալ 2006, 7-րդ միջազգային մրցաշար 2 2 5 9-ից-4½ 5

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 96. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Атаров Е. «Мне жаль несыгранных турниров». (беседа с Б. Гулько) // «64 — Шахматное обозрение». — 1996. — № 2. — С. 37—39.
  • Борис Гулько. Путешествие с пересадками. // CreateSpace Independent Publishing Platform - 15 августа 2014. - С. 398. ISBN 978-1500800956

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. FIDE Ratings and Statistics
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 OlimpBase
  4. The KGB Plays Chess: The Soviet Secret Police and the Fight for the World Chess Crown. Russell Enterprises. 2010. ISBN 978-1-888690-75-0.
  5. «"GM Boris Gulko", The United States Chess Federation». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2. Վերցված է 2007 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. «Men's Chess Olympiads: Boris Gulko». OlimpBase. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. Congregation Shomrei Torah. [1], Accessed June 24, 2020.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գուլկո» հոդվածին։