«Բոռ» (ռուս.՝ Овод), 1955 թվականի խորհրդային պատմական դրամա, նկարահանվել է Էթել Լիլիան Վոյնիչի համանուն վեպի հիման վրա, ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆայնցիմմեր[2]։ 1955 թվականին ֆիլմը երրորդն է եղել Խորհրդային Միությունում, որն ունեցել է 39.16 միլիոն դիտող։

Picto infobox cinema.png
Բոռ
ռուս.՝ Овод
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԲոռը
Թվականապրիլի 12, 1955[1]
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksandr Faintsimmer?
Սցենարի հեղինակԵվգենի Գաբրիլովիչ
ԴերակատարներՕլեգ Ստրիժենով և Marianna Strizhenova?
ՕպերատորԱնդրեյ Մոսկվին
ԵրաժշտությունԴմիտրի Շոստակովիչ
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն96 րոպե

Կինոնկարը պատմում է հայրենիքի անկախության համար ավստրիացի զավթիչների դեմ իտալացի հայրենասերների ընդհատակյա պայքարի մասին։ Այս իրադարձությունների ֆոնին մի ողբերգական պատմություն է մաքուր սրտով և խանդավառ երիտասարդից լեգենդար և խուսափողական Բոռի՝ անգութ հեղափոխականի վերափոխվելու մասին։

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ ուսանող Արթուր Բերտոնը հրաժեշտ է տալիս իր սիրելի ուսուցչին՝ քահանա Մոնտանելիին, որը Հռոմի պապի հրամանով մեկնում էր Հռոմ։ Արթուրը մասնակցում է «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության գործունեությանը։ Նա նախանձում էր կազմակերպության առաջնորդ Ջովանի Բոլլային, խանդում իր սիրելի Ջեմմային, որը ջերմ հարաբերություններ ուներ Բոլլայի հետ։ Արթուրը այս ամենը խոստովանում է քահանա հայր Կարդիին, որից հետո ժանդամները բոլոր հեղափոխականներին ձերբակալում են։ Բանտի բակում զբոսնելիս Արթուրը խոստովանում է Բոլլային, որը ինքը ժանդամներին պատմել է կազմակերպության մասին, և Բոլլան նրան դավաճան է անվանում։ Արթուրն ազատվում է և փորձում է կատարվածի մասին պատմել Ջեմմային, բայց Ջեմման ապտակում է Արթուրին և փախչում։ Վերադառնալով տուն՝ Արթուրը ավագ եղբորից՝ Բերտոնից իմանում է, որ իր իսկական հայրը Մոնտանելին է։ Արթուրը աշխարհը փլուզվում է, նա կոտրում է իր խաչելությունը և փախչում տնից։

Շատ տարիներ անց Հարավային Ամերիկայի հեղափոխական մարտերում խեղված Արթուրը վերադառնում է տուն։ Բոռ կեղծանունով նա միանում է հեղափոխականներին, որոնք զինված պայքար էին մղում Իտալիայում ավստրիացի զավթիչներին դեմ։ Հեղափոխական տրամադրությամբ մտավորականությանը նա հայտնի էր Ռիվարես անունով։ Ավստրիայի կայսրը Իտալիային է ուղարկում լրացուցիչ ռազմական զորախումբ, հայր Կարդին ողջունում է երթի ավստրիացի զինվորներին և նրանց հրամանատարին։ Բոռը մասնակցում է զենքի գաղտնի առաքմանը, ոստիկանները հետապնդում են նրան։ Կարբոնարները նահանջում են ճակատամարտում, իսկ Ռիվարեսը, լսելով Մոնտանելիի հրամանը, իջեցնում է զենքը և գերի ընկնում։ Դատավճիռը կայացված էր` մահապատիժ։ Ընկերները բանտարկյալին խարտոց են փոխանցում, նա սղոցում է ճաղերը, բայց անգիտակից ընկնում է բանտի բակում։ Իր մահապատժից առաջ Արթուրը խոստովանում է Մոնտանելիին, որ ինքը նրա որդին է, և ցնցված հորը ընտրություն է առաջարկում՝ ազատության համար պայքարի և Քրիստոսի հանդեպ հավատի միջև։ Կարդինալն իր որդուն առաջարկում է փախչել, բայց Արթուրը էլ չի ցանկանում կյանք ընդունել եկեղեցու սպասավորից։ Ավստրիացիները լուսադեմին գնդակահարում են Բոռին, նա ինքն է հրամայում իր մահապատիժը։ Ֆիլմի վերջում Մոնտանելլին սարսափած գոռում է. «Աստված չկա»։

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Օլեգ Ստրիժենով Արթուր Բերտոն, Ֆելիչե Ռիվարես Արթուր Բերտոն, Ֆելիչե Ռիվարես
Մարիաննա Ստրիժենովա Ջեմմա Ջեմմա
Նիկոլայ Սիմոնով Լորենցո Մոնտանելի Լորենցո Մոնտանելի
Վլադիմիր Էտուշ Չեզարե Մարտինի Չեզարե Մարտինի
Սեմյոն Սվաշենկո Ջորդանո Մարկոնե Ջորդանո Մարկոնե
Պավել Ուսովնիչենկո Ջուզեպպե Ջուզեպպե
Վադիմ Մեդվեդև Ջովանի Բոլլա Ջովանի Բոլլա
Վլադիմիր Չեստնոկով Դոմինիկինո Դոմինիկինո
Ռուբեն Սիմոնով Կարդի Կարդի
Անտոնի Խոդուրսկի Գրասինի Գրասինի
Աննա Լիսյանսկայա Գրասինիի կինը Գրասինիի կինը
Գրիգորի Շպիգել Ջեյմս Բերտոն՝ Արթուրի ավագ խորթ եղբայրը Ջեյմս Բերտոն՝ Արթուրի ավագ խորթ եղբայրը
Ելենա Յունգեր Ջուլի Բերտոն՝ Ջեյմս Բերտոնի կինը Ջուլի Բերտոն՝ Ջեյմս Բերտոնի կինը
Բորիս Դմոխովսկի քաղաքի հրամանատար քաղաքի հրամանատար
Յակով Մալյուտին գնդապետ գնդապետ
Եֆիմ Կոպելյան սահմանային պետ սահմանային պետ
Կոստանտին Ադաշևսկի ավստրիացի գեներալ ավստրիացի գեներալ
Էմանուիլ Գելլեր լրտես լրտես
Գեորգի Միլյար մուրացկան մուրացկան
Պավել Պանկով սպա սպա
Բորիս Իլյասով ժանդարմ ժանդարմ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Овод» (Russian)։ Kinopoisk։ Վերցված է 23 September 2016 

Արտաքին հղումներԽմբագրել