Անդրեյ Մոսկվին
Անդրեյ Մոսկվին (փետրվարի 2, 1901, Ցարսկոյե Սելո (այժմ՝ քաղաք Պուշկին - փետրվարի 28, 1961, Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), խորհրդային կինոօպերատոր, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (1935), խորհրդային օպերատորական դպրոցի խոշորագույն վարպետներից։
Անդրեյ Մոսկվին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1 (14), 1901 |
Ծննդավայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 28, 1961 (60 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Kazanskoe cemetery (Pushkin) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Ամուսին | Նադեժդա Կոշևարովա |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Երկար տարիներ աշխատել է ռեժիսորներ Գ․ Մ․ Կոզինցևի և Լ․ Զ․ Տրաուբերգի հետ։ Մոսկվինի լավագույն նվաճումները մարմնավորվել են Մաքսիմի մասին կինոտրիլոգիայում («Մաքսիմի պատանեկությունը», 1935, «Մաքսիմի վերադարձը», 1937, «Վիբորգյան կողմ», 1939, Դ․ Ն․ Ֆիլատովի հետ)։ Լավագույն ֆիլմերից են նաև «Իվան Ահեղ» (I և II սերիա, 1945, 1958, է․ Կ․ Տիսսեի հետ), «Բոռը» (1955, «Դոն Կիխոտ» (1957, Ա․ Ի․ Դուդկոյի, Ի․ Ա․ Դրիցյուսի, է․ Ա․ Ռոզովսկու հետ)։