Բոշխ տերևահասկային

բույսերի տեսակ
Բոշխ տերևահասկային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ տերևահասկային (C. phyllostachys)
Միջազգային անվանում
Carex phyllostachys

Բոշխ տերևահասկային (լատին․՝ Carex phyllostachys), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա ճիմ առաջացնող խոտաբույս է, որն ունի 20-40 սմ բարձրություն։ Տերևները գծային են, 2-3 մմ լայնության։ Ծաղկաբույլի առանցքը ծնկաձև թեքված է, վարսանդավոր հասկիկներն ունեն 1-3 ծաղիկներ։ Պարկիկների երկարությունը 5-6 մմ է, ուռուցիկ եռանիստ են, հասկիկներում անհավասարաչափ բաշխված, ստորինը՝ 6-9 մմ է և հեռացած վերիններից։ Կտուցի երկարությունը հասնում է մինչև 1 մմ-ի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Իջևանի (Դեբեդաշենի անտառտնտեսություն), Զանգեզուրի (Ցավ և Վաչագան գյուղերի շրջակայք) և Մեղրու (Վահրավար գետի հովիտ) ֆլորիստական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևելյան Կովկասը, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, Թալիշը, Հարավային Եվրոպան, Անատոլիան, Հյուսիսային Իրանը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 700-1800 մ բարձրության վրա, անտառներում, բացատներում, պուրակներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 20000 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ըդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հալվելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.