Ցեցկա Ցաչևա (բուլղար․՝ Цецка Цачева Данговска, մայիսի 24, 1958(1958-05-24)[1], Dragana, Ugarchin Municipality, Լովեչի մարզ, Բուլղարիա[1]), բուլղար իրավաբան և քաղաքական գործիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի նախկին նախագահ (2009-2013, 2014-2014, այդ պաշտոնում պատմության ընթացքում առաջին կինը)[2], 2017 թվականի մայիսի 4-ից Բոյկո Բորիսովի երրորդ կառավարությունում արդարադատության նախարար[3][4][5]։

Ցեցկա Ցաչևա
 
Կուսակցություն՝ GERB և Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Սոֆիայի համալսարան
Մասնագիտություն՝ legal counselor և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 24, 1958(1958-05-24)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Dragana, Ugarchin Municipality, Լովեչի մարզ, Բուլղարիա[1]
Քաղաքացիություն  Բուլղարիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պլևենի մաթեմատիկական պրոֆիլի դպրոցը (1976) և Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[4]։ Կրթություն ստանալուց հետո մեկ տարի վերապատրաստվել է Պլևենի մարզի դատարանում։ Որպես փաստաբան նրա մասնագիտական կարիերան սկսվել է Պլևենի քաղաքային վարչակազմում, և 1988 թվականին դարձել է մի խումբ քաղաքային փաստաբանների ղեկավար։ 1992 թվականին անդամագրվել է փաստաբանների տարածաշրջանային պալատին[6]։

2006 թվականին դարձել է «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության հիմնադիրներից մեկը[7][8][9], Պլևենում եղել է այդ կուսակցության առաջնորդը։ 2007 թվականին անհաջող առաջադրվել է Պլևենի քաղաքապետի պաշտոնին, քաղաքային խորհրդում մանդաթ է ստացել։

Ցեցկա Ցաչևան ամուսնացած է, ունի մեկ որդի։ Ազատ տիրապետում է գերմաներենին և ռուսերենին։

2016 թվականին «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության կողմից առաջադրվել է Բուլղարիայի նախագահի պաշտոնում։ Անցել է երկրորդ շրջան՝ հավաքելով ընտրողների ձայների 22,0 %-ը։ Երկրորդ շրջանում զիջել է անկախ թեկնածու Ռումեն Ռադևին[10]։

2017 թվականի մայիսի 4-ից համարվում է Բոյկո Բորիսովի երրորդ կառավարությունում արդարադատության նախարար[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Strazha.bg
  2. «ЦЕЦКА ЦАЧЕВА ДАНГОВСКА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. «Цецка Цачева — първата жена председател на НС» (Bulgarian). Lex.bg. 2009 թ․ հուլիսի 14. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «Lawyer Tsetska Tsacheva elected Speaker of the 41st National Assembly». National Assembly of the Republic of Bulgaria. 2009 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
  5. «41st National Assembly: Tsetska Tsacheva Dangovska». National Assembly of the Republic of Bulgaria. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  6. «Asteroid to Be Named after Son of Bulgarian Ex Parliament Speaker». www.novinite.com.
  7. Божинова, Буряна (2009 թ․ հուլիսի 13). «Острият ум на Цачева опровергава вицовете за блондинки» (Bulgarian). 24 часа. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Народни представители от ГЕРБ Плевен: Цецка Цачева Данговска» (Bulgarian). ГЕРБ. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Коя е Цецка Цачева» (Bulgarian). Vesti.bg. 2009 թ․ հուլիսի 13. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Окончателни резултати от избирателен район Плевен 15» (Bulgarian). Централна избирателна комисия. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Pro-Russia Rumen Radev wins Bulgarian presidency». Al Jazeera. 2016 թ․ նոյեմբերի 14.