Բողոքի ցույցեր ՀՀ ԱԺ ցրման պահանջով

Բողոքի զանգվածային ցույց Երևանում

Բողոքի ցույցեր ՀՀ ԱԺ ցրման պահանջով, բողոքի զանգվածային ցույցեր Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում[1], որոնք սկիզբ են առել 2018 թվականի հոկտեմբերի 2֊ին Ազգային ժողովի ցրման պահանջով[2]։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով երեկոյան նրա համակիրները հավաքվեցին Մարշալ Բաղրամյան և Կարեն Դեմիրճյան փողոցներում և շրջափակեցին Ազգային ժողովի շենքը[3]։ Վարչապետի կոչից հետո բողոքի ցույցեր սկսեցին նաև Վանաձորում[1] և Գյումրիում[4]։

Բողոքի ցույցեր ՀՀ ԱԺ ցրման պահանջով
ԿարգավիճակԱվարտված
Հակամարտող կողմեր
ՔՊԿ ՔՊԿ
Հայաստան ՀՀ գործադիր իշխանություն
Ելք դաշինք Ելք դաշինք, հասարակական կազմակերպություններ, խմբեր,
ՀՀԿ
ԲՀԿ
ՀՅԴ ՀՅԴ
Ղեկավարներ

Նախապատմություն խմբագրել

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ մշակված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ[5]։ Երեկոյան Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրեց և ընդունեց նախագիծը, ըստ որի Ազգային ժողովի նիստը կհամարվի ընդհատված, եթե արտաքին ուժերի ազդեցության պատճառով չգումարվի նիստը։

Հանրահավաք Բաղրամյան փողոցում խմբագրել

Հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարներին իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին։ Փոխադարձ համաձայնությամբ պաշտոնին կշարունակի մնալ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը[6]։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ կառավարության հաջորդ նիստում իրենց զբաղեցրած պաշտոններից կազատվեն նաև այդ կուսակցությունների անդամ մարզպետները[7][8]։ Նույն պահին ՀՅԴ-ն հայտնեց կառավարությունից իր նախարարներին հետ կանչելու մասին[9]։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ և ՀՅԴ նախարարների ազատման հրամանը ուժի մեջ մտնելուց հետո ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից[10]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Վանաձորում նույնպես հանրահավաք է ընթանում (լուսանկարներ)».
  2. «Նիկոլ Փաշինյանը եկավ Բաղրամյան. քաղաքացիները նույնպես հավաքվել են Ազգային ժողովի մոտ (ուղիղ)». news.am. 20.10.2018.
  3. «Պատգամավորները չեն կարողանում դուրս գալ խորհրդարանի շենքից». tert.am. 20:40 • 02.10.18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Հանրահավաքի դուրս եկած գյումրեցիների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում է
  5. «Ուշագրավ նախագիծ Ազգային ժողովում». 168.am. 02.10.2018.
  6. ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը որոշել է մնալ Փաշինյանի կառավարությունում
  7. «ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից նախարարներն ու մարզպետներն աշխատանքից ազատված են. Նիկոլ Փաշինյան». aysor.am. 02.10.2018.
  8. «ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներն ու մարզպետները կազատվեն աշխատանքից». hetq.am. 02.10.2018.
  9. «ՀՅԴ-ն կառավարությունից հետ է կանչում իր նախարարներին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. ՀՀ վարչապետը հայտնեց հրաժարական տալու մտադրության մասին

Արտաքին հղումներ խմբագրել