«Բողբոջները փոշու մեջ» (անգլ.՝ Blossoms in the Dust), ռեժիսոր Մերվին Լերոյի 1941 թվականի ամերիկյան կենսագրական ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Գրիր Գարսոնը, Ուոլթեր Պիժոնը, Ֆելիքս Բրեսսարը, Մարշա Հանթը, Ֆեյ Հոլդենը և Սեմուել Հինդսը։ Այն պատմում է Էդնա Գլեդնիի իրական պատմությունը, որն օգնել է որբ երեխաներին տուն գտնել և արշավ է սկսել Տեխասի ծննդյան վկայականներից «ոչ օրինակ» բառը հանելու համար՝ չնայած «լավ» քաղաքացիների հակառակվելուն։ Սցենարը գրել է Անիտա Լուսը, իսկ պատմությունը՝ Ռալֆ Ուիլրայթը։

Բողբոջները փոշու մեջ
անգլ.՝ Blossoms in the Dust
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], կենսագրական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1941
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄերվին Լերոյ[1][2]
ՊրոդյուսերԻրվինգ Աշեր
Սցենարի հեղինակԱնիտա Լուս
ԴերակատարներԳրիր Գարսոն[2][3], Ուոլթեր Փիջոն[3], Ֆելիքս Բրեսարտ[3], Մարկ Լոուրենս[3], Մարշա Հանթ[3], Սեմուել Հինդս[3], Սեսիլ Քանինգհեմ[3], Քլարենս Քոլբ[3], Էդիթ Էվանսոն[3], Ֆեյ Հոլդեն[3], Ջորջ Լեսսի[3], Հենրի Օ'Նիլ[3], Հովարդ Հիքման[3], Ջոզեֆ Քրեհան[3], Քեթլին Հովարդ[3], Օսկար Օ'Շի[3], Թերեսա Հարրիս[3], Ուիլյամ «Բիլ» Հենրի[3], Ֆրանկ Դարիեն[4], Ֆրենկ Ֆայլեն[4], Դել Հենդերսոն[4], Էմորի Փարնել[4], Էդվարդ Քին[4], Էդվարդ Հիրն[4], Ալմիրա Սեշնս[4], Քեյ Լինաքեր[4], Սիդնի Դ'Ալբրուք[4], Ֆեյ Հելմ[4], Էդվարդ Փեյլ[4], Էթել Ուելս[4], Ուիլ Ռայթ[4], Լեսթեր Դոր[4], Ուիլյամ Ուորթինգթոն[4], Սեմ Էշ[4], Հարրի Հեյդեն[4], Ֆերիս Թեյլոր[4], Էմմեթ Վոգան[4], Սելմեր Ջեքսոն[4], Փերնել Փրաթ[4], Ջոն Դիլսոն[4], Ջոն Էլդրիջ, Էդվարդ Ֆիլդինգ և Դուգլաս Վուդ
ՕպերատորԿառլ Ֆրոյդ և Ու. Հովարդ Գրին
ԵրաժշտությունՀերբերտ Սթոթհարթ
ՄոնտաժՋորջ Բեմլեր
Պատմվածքի վայրՏեխաս
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր և Loews Cineplex Entertainment
Տևողություն99 րոպե
 Blossoms in the Dust (film) Վիքիպահեստում

Ֆիլմը Մետրո-Գոլդուին-Մայերի համար եղել է 1941 թվականի ամենամեծ հիթերից մեկը, որից հետո սկսվել է Գրիր Գարսոնի վերելքը՝ որպես տասնամյակի ամենամեծ աստղերից մեկը[5]։ «Բողբոջները փոշու մեջ» ֆիլմն արժանացել է «Օսկարի»` լավագույն բեմադրող նկարիչ, ինտերիերի դիզայներ անվանակարգում։ Առաջադրվել է «Օսկարի»` լավագույն դերասանուհի (Գարսոն), լավագույն կինեմատոգրաֆիա և լավագույն ֆիլմ անվանակարգերում։

Համառոտ սյուժե խմբագրել

Ֆիլմը Էդնա Գլեդնիի մասին գեղարվեստական պատմություն է, որը Տեխասում պաշտպանել է ապօրինի երեխաների իրավունքները։

Էդնա Քեհլին (Գրիր Գարսոն) և նրա որդեգրած քույրը՝ Շառլոթը (Մարշա Հանթ) երկուսն էլ պիտի ամուսնան։ Այնուամենայնիվ, երբ Շառլոթի սկեսուրը պարզում է, որ Շառլոթն ընկեցիկ է, նա հայտարարում է, որ հարսանիքը չպետք է տեղի ունենա, և Շառլոթն ամոթից ինքնասպան է լինում։ Մինչդեռ Էդնան շփվում է Սեմ Գլեդնիի հետ, որը բանկի գանձապահ է, և ամուսնանում նրա հետ, նրանք տեղափոխվում են իր հայրենի Տեխաս նահանգ։

Սեմ Գլեդնին ալրաղաց է ունենում Տեխաս նահանգի Շերման շրջանում, և սկզբում զույգը հովվերգական կյանք է վարում, չնայած դժվար ծննդաբերությունից հետո Սեմին ասում են, որ Էդնան չպետք է այլ երեխաներ ունենա։ Մի քանի տարի անց նրանց որդին մահանում է, և Սեմի ջանքերը՝ թեթևացնելու ցավը՝ փորձելով ստիպել նրան որդեգրել ընկեցիկ, ձախողվում է։ Այնուամենայնիվ, փոքրիկ աղջկա պատմությունը դիպչում է Էդնայի սրտին, և նա հիմնում է աշխատող կանանց երեխաների ցերեկային խնամքի կենտրոն։

Սեմի բիզնեսը ձախողվում է, և նրանք պետք է աճուրդով հանեն իրենց ողջ ունեցվածքը։ Տեղի կանայք ստանձնում են ցերեկային խնամքի կենտրոնի հարցերը, իսկ Սեմն ու Էդնան տեղափոխվում են Ֆորտ-Ուերտ, որտեղ նա գործարան է վարում։ Էդնան տուն է հիմնում որբերի և ապօրինի երեխաների համար և քրտնաջան աշխատում է նրանց համապատասխան տներ գտնելու համար՝ համապատասխանեցնելով ծնողներին երեխային ըստ հետաքրքրությունների և հակումների։ Սեմը հիվանդանում է և մահանում։ Երբ մի երիտասարդ կին գալիս է փորձելու մեծ գումար նվիրաբերել, Էդնան պարզում է երիտասարդ կնոջ պատմությունը, որ նա նման իրավիճակում է, ինչպես խեղճ Շառլոթը։ Այն բանից հետո, երբ պարզում է, որ աղջկա փեսացուին չի հետաքրքրում, որ նա ապօրինի է, որոշում է քարոզարշավ անցկացնել, որպեսզի Տեխասի ծննդյան վկայականներից հանվի «ոչ օրինական» բառը։

Իր արշավը հաջողելուց հետո Էդնային սպասվում է ևս մեկ փորձություն. փոքրիկ հաշմանդամ տղան՝ Թոնին, որին նա մեծացրել է մանկուց, խնամել և առողջացրել, վերջապես նոր տուն է գտնում։ Նա դժկամությամբ է նրան բաց թողնում, բայց քանի որ նա ընդունում է երկու նոր ընկեցիկների, որոնց ոստիկանը բերել է իր դռան մոտ, նա վերջապես հասկանում է, որ դա լավագույնն է։

Դերերում խմբագրել

 
Գրիր Գարսոնը և Վալտեր Պիջիոնը
  • Գրիր Գարսոն` Էդնա Քեհլի Գլեդնի
  • Ուոլթեր Պիժոն` Սեմուել 'Սամ' Գլեդնի
  • Ֆելիքս Բրեսսար` բժիշկ Մաքս Բրեսլար
  • Մարշա Հանթ` Շառլոթ Քեհլի
  • Ֆեյ Հոլդեն` տիկին Քեհլի
  • Սեմուել Հինդս` պարոն Ջորջ Քեհլի
  • Քեթլին Հովարդ` տիկին Սարա Քիթս
  • Ջորջ Լեսսի` պարոն Քիթս
  • Վիլիամ Հենրի` Ալլան Քիթս
  • Հենրի Օ'Նեյլ` Ջաջ Հարթֆորդ
  • Ջոն Էլդրիջ` Դամոն ՄըքՖերսոն, Էդնա Ֆայնս
  • Քլինթոն Ռոսմոնդ` Զեքե, Էդնա Սերվանթ
  • Թերեզա Հարրիս` Քլեո, Էդնա Մայդ
  • Չարլզ Արնթ` Գ. Հարրինգթոն Հեդգեր
  • Սեցիլ Ցուննինգհամ` տիկին Գիլվորդ
  • Անն Մորրիսս` տիկին Լորինգ
  • Ռիչարդ Նիքոլս` Սամմի
  • Փաթ Բարկեր` Թոնի
  • Մարկ Լաուրենս` ԼաՎերնե

Թողարկում խմբագրել

Ֆիլմի ռեժիսորը Մերվին Լերոյն է, պրոդյուսերը՝ Իրվինգ Աշերը։ Սցենարը գրել է Անիտա Լուսը, իսկ պատմությունը՝ Ռալֆ Ուիլրայթը։ Միլդրեդ Քրամը, Դորոթի Յոստը և Հյուգո Բաթլերը սցենարի մեջ ներդրումներ են ունեցել[5]։

Ընդունելություն խմբագրել

Երբ Ռադիո սիթի մյուզիք հոլում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, Բոսլի Քրոութերը «Նյու Յորք Թայմս»-ում գրել է. «Այս ֆիլմում չափազանց շատ փայլուն ազնվականության երանգ կա, շատ հաճախ նուրբ մատները միտումնավոր ձգում են ամենախոր զգացմունքները։ ... Բայց դա հուզիչ պատմություն է և մեծ հարգանքի է արժանի ... Որպես մաքուր ոգեշնչող դրամա` ռոմանտիկայի հաճելի երանգով` «Բողբոջները փոշու մեջ» ֆիլմը պետք է հասնի շատերի սրտերին»[6]։

«Variety» պարբերականը ֆիլմն անվանել է «արժանի արտադրություն, որի վրա մեծ աշխատանք է տարվել Մերվին Լերոյի և մյուսների կողմից, բայց դա կասկածելի է նկարահանման հարցում։ Չնայած արտադրության արժեքի, դերասանական կազմի և հետին պլանի, ինչպես նաև գունավոր լինելու արժեքին, նկարահանումը չի տպավորվել որպես մեծ»։ Պարբերականը ֆիլմն անվանել է նաև «անտեղի վատնում, որը ժամանակին կատարվել է»[7]։

Film Daily-ն գրել է. «Այն Մերվին Լերոյի լավագույն ռեժիսորական աշխատանքն է, որտեղ նա առավելագույնս օգտվել է Անիտա Լուսի ձևավորած հիանալի սցենարից... Գրիր Գարսոնի կատարումը հուզիչ է, իսկ Ուոլթեր Պիժոնի՝ որպես նրա ամուսնու, ոգեշնչող, ինչպես '40-'41 ֆիլմերից որևէ մեկում»[8]։

Ջոն Մոշերը The New Yorker-ում գրել է. «Թեման ստացել է ոգեշնչող աղբյուրի շատ պայմանական վերաբերմունք՝ մերթընդմերթ արցունքներով և իհարկե տխուր ժպիտով»[9]։

«Բողբոջները փոշու մեջ» ֆիլմը «Film Daily»-ի տարեվերջյան հարցման տասներորդ տեղն է զբաղեցրել 548 քննադատների կողմից, որոնք թվել են 1941 թվականի լավագույն ֆիլմերը[10]։

Օսկար խմբագրել

Նվաճումներ[11][12]
  • Օսկար լավագույն բեմադրող նկարչի համար` Օսթին Սեդրիկ Գիբոնս, Ուրի ՄըքՔլերի, ինտերիերի դիզայներ` Էդվին Բ. Վիլլիս
Առաջադրումներ

Շահույթ խմբագրել

Ըստ MGM-ի գրառումների՝ ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում վաստակել է 1,272,000 դոլար, իսկ այլ վայրերում` 1,386,000 դոլար, որի արդյունքում շահույթը կազմել է 552,000 դոլար[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0033407/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film172686.html
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 http://www.imdb.com/title/tt0033407/fullcredits
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 https://catalog.afi.com/Catalog/moviedetails/26626
  6. Crowther, Bosley (1941 թ․ հունիսի 27). «Movie Review - Blossoms in the Dust». The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Blossoms in the Dust». Variety. New York: Variety, Inc. 1941 թ․ հունիսի 25. էջ 16.
  8. «Reviews of New Films». Film Daily. New York: Wid's Films and Film Folk, Inc.: 6 1941 թ․ հունիսի 23.
  9. Mosher, John (1941 թ․ հունիսի 28). «The Current Cinema». The New Yorker. New York: F-R Publishing Corp. էջ 53.
  10. «GWTW Captures Critics' Poll». Film Daily. New York: Wid's Films and Film Folk, Inc.: 1 1942 թ․ հունվարի 14.
  11. «The 14th Academy Awards (1942) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  12. «NY Times: Blossoms in the Dust». Movies & TV Dept. The New York Times. Baseline & All Movie Guide. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. The Eddie Mannix Ledger, Los Angeles: Margaret Herrick Library, Center for Motion Picture Study.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բողբոջները փոշու մեջ» հոդվածին։