Բոինգ 737-ի ավիավթար Թեհրանում

Բոինգ 737-ի ավիավթար Թեհրանում, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 8-ին, Թեհրանի օդակայանում։ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռն իրականացնում էր PS-752 չվերթը Թեհրանից դեպի Կիև[2]։ Վթարը տեղի է ունեցել թռիչքից 6 րոպե հետո, Թեհրանի օդանավակայանից 20 կմ հյուսիս-արևելք գտնվող Պարանդ բնակավայրին մոտ, որի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 176 ուղևորները[3][4]։

Ուկրաինական միջազգային ավիաուղիներ, չվերթ 752
Կործանված ինքնաթիռի շարժիչը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում, airliner shootdown incident? և ավիապատահար
Թվականհունվարի 8, 2020
Ժամանակ02:44 UTC)
ԲնութագրումՎթարը տեղի է ունեցել թռիչքից 6 րոպե հետո
ՊատճառՏոր (զենիթահրթիռային համալիր)
ՎայրԹեհրանի նահանգ, ,  Իրան
ՉվերթPS-752
Թռիչքի վայրԻրան Իրան
Վերջնական կետՈւկրաինա Միջազգային օդանավակայան Բորիսպոլ, Ուկրաինա
Մասնակիցներ176[1]
Զոհվածներ176 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20200108-0
Օդանավ
ՄոդելBoeing 737-8KV
ԱվիաընկերությունՈւկրաինական միջազգային ավիաուղիներ
Կողային համարUR-PSR
Ուղևորներ167
Անձնակազմ9
Կենդանի մնացած0
 Ukraine International Airlines Flight 752 Վիքիպահեստում

752 չվերթի ավիավթարը խոշորագույնն է ուկրաինական ավիաուղիների պատմության մեջ։

Ինքնաթիռ խմբագրել

Վթարված Boeing 737-8KV[4] ինքնաթիռն արտադրվել և վաճառվել է ուկրաինական միջազգային ավիաուղիներին 3,5 տարի առաջ[5]։

Անձնակազմ և ուղևորներ խմբագրել

Ինքնաթիռում եղել է 176 մարդ, որից 167-ը՝ ուղևոր։

Անձնակազմում եղել է 9 մարդ, այդ թվում․

  • հրամանատար՝ Վլադիմիր Գապոնենկո,
  • երկրորդ օդաչու՝ Սերգեյ Խոմենկո,
  • հրահանգիչ-օդաչու՝ Ալեկսեյ Նաումկին[6]։
Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմ Ընդհանուր
  Աֆղանստան 4 0 4
  Միացյալ Թագավորություն 3 0 3
  Գերմանիա 3 0 3
  Իրան 83 0 83
  Կանադա 63 0 63
  Ուկրաինա 2 9 11
  Շվեդիա 10 0 10
Ընդհանուր 167 9 176[7]

Մեկ այլ աղբյուրի համաձայն, ինքնաթիռում գտնվել է 179 անձ, որից 147-ը իրանցի, իսկ 32-ը՝ արտասահմանցի[8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://apnews.com/2a253e68d45381f16b89edc5cc45bba1
  2. «Իրանում Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռ է կործանվել». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  3. Украинский Boeing 737 разбился в Иране, более 170 человек погибли
  4. 4,0 4,1 «ПОД ТЕГЕРАНОМ УПАЛ ПАССАЖИРСКИЙ САМОЛЁТ, КОТОРЫЙ ЛЕТЕЛ В КИЕВ — СМИ ИРАНА». ТСН Украина. 2020 թ․ հունվարի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  5. «Информация о разбившемся самолёте». russianplanes.net. 2020 թ․ հունվարի 8. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  6. «Списки погибших в авиакатастрофе» (պարսկերեն). Iranian Students' News Agency. 2020 թ․ հունվարի 8.
  7. «В Киеве уточнили данные о гражданстве жертв авиакатастрофы в Иране». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ հունվարի 8.
  8. «На борту разбившегося под Тегераном самолета находились 147 иранца и 32 иностранца». Газета.ру. 2020 թ․ հունվարի 8.