Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիև (այլ կիրառումներ)

Կիև, միջազգային օդանավակայան, որը գտնվում է Կիևում։ Ամենամեծ օդանավակայաններից է ողջ Ուկրաինայում։ Պաշտոնական անվանումը՝ «միջազգային օդանավակայան Բորիսպոլ»[2]։ Օդանավակայանը տեղակայված է քաղաքի կենտրոնից 18 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանից հիմնականում իրականացվում են միջազգային չվերթներ։ 2012 թվականի տվյալներով օդանավակայանը սպասրկել է ավելի քան 8 478 000 ուղևորների։ Օդանավակայանից ամեն օր իրականացվում են 43 միջազգային և 9 ներքին չվերթներ[3]։

Բորիսպոլ օդանավակայան
IATA: UKBB – ԻԿԱՕ: KBP
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական, Միջազգային
Սեփականատեր ОАО «Միջազգային օդանավակայան Բորիսպոլ»
Ծառայում է Ուկրաինա
Տեղագրություն Ուկրաինա Կիև, Ուկրաինա
Մակերես +130 մ
Տերմինալներ 6
Տեղական ժամանակ UTC +2/+3
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք http://kbp.kiev.ua/
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
18/36 4000х60 Ցեմենտ, Բետոն
18/36 3500х63 Ցեմենտ Բետոն
Վիճակագրություն (2014)
Ուղևորներ-
Տարեթիվ
6 890 443[1]

Պատմություն խմբագրել

Օդանավակայանը հիմնադրվել է 1959 թվականի հունիսի 22-ին։

1959 թվականի հուլիսի 7-ից օդանավակայանը սկսել է իրականացնել բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ։

1960 թվականի նոյեմբերին օդանավակայանը սկսեց շահագործել Տու-104 և Ան-10 ինքնաթիռները։

1965 թվականին օդանավակայանում բացվեց նոր տերմինալի շենք։

1974 թվականին օդանավակայանը ստացավ Տու-134 և Տու-154 ինքնաթիռները։

1980 թվականին օդանավակայանից չվերթներ իրականացվեցին դեպի Մոսկվա Շերեմետևո։

Կառուցվածք խմբագրել

Օդանավակայանը ունի 6 տերմինալներ։

Տերմինալ A - Այս տերմինալը նախատեսված է ներքին չվերթների համար, սակայն 2011 թվականի սեպտեմբերի 14-ին այն փակվել է[4]։

Տերմինալ В - Այս տերմինալը ևս նախատեսված է ներքին չվերթների համար։

Տերմինալ С - Այս տերմինալը ծառայում է միայն VIP-ուղևորների համար։

Տերմինալ D - Օդանավակայանի հիմնական տերմինալն է։ Այս տերմինալից իրականացվում են միջազգային և ներքին չվերթներ։

Տերմինալ Е - Այս տերմինալը նախատեսված է բեռնափոխադրումների համար։

Տերմինալ F - Այս տերմինալը նախատեսված է չատրերային չվերթների համար[5]։

Ուղևորափոխադրումների ծավալը խմբագրել

Տարեթիվ Տեղափոխված ուղևորների քանակը (հազար.) Փոփոխված
1995 1307,6 -
1996 1280,4 - 2 %
1997 1375,3 + 7,4 %
1998 1373,4 - 0,2 %
1999 1330,1 - 3 %
2002 1782,9 -
2003 2343,3 + 31,4 %
2004 3166,6 + 35 %
2005 3930,4 + 24,1 %
2006 4621,9 + 17,6 %
2007 5671,3 + 22,7 %
2008 6657,1 +17,4 %
2009 5793,5 - 13 %
2010 6691,8 + 15,5 %
2011 8029,4 + 20,0 %
2012 8478,0 + 5,0 %
2013 7930,0 - 6,5 %
2014 6890,4 - 13 %

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «По итогам 2014 года аэропорт «Борисполь» обслужил почти 7 млн. пассажиров». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Сборник №12 - Азербайджан, Армения, Беларусь, Грузия, Украина. ЦАИ ГА, 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  3. Каракис И. И. Интерьеры общественных зданий Украины. — К.: Будівельник, 1975. — С. 136—139.
  4. «В Борисполе закрыли терминал А, все внутренние рейсы переведены в терминал B». avianews.com. 15 сентября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  5. «В аэропорту «Борисполь» открыли новый терминал «F»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիև (օդանավակայան)» հոդվածին։