Բոժոժահյուսներ, մետաքսագործներ (լատին․՝ Lasiocampidae), թիթեռների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 17 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Տարբեր չափերի և գունավորման թիթեռներ են։ Էգերն արուներից խոշոր են. բեղիկները սանրաձև են, կնճիթը զարգացած չէ։ Հանգստի վիճակում թևերը ծալում են տանիքաձև։ Թրթուրները ծածկված են խիտ, կարճ մազիկներով, երբեմն՝ մարմնի առաջին 3 հատվածների վրա մազիկների վրձնիկներ կրող գորտնուկներով։ Հարսնյակավորման ժամանակ բոժոժ են հյուսում (այստեղից՝ անվանումը)։ Հաստ հարսնյակը գտնվում է ամուր մետաքսե կամ մագաղաթանման բոժոժում (հաճախ՝ մի քանի տարի)՝ մինչև թիթեռի դուրս գալը։ Լուրջ վնաս են հասցնում անտառատնտեսությանը և պտղաբուծությանը (խնձորենուն, տանձենուն, ծիրանենուն, բալենուն և այլն), հատկապես՝ օղակավոր, իշակաթնուկի, լեռնային օղակավոր և կաթնատերև բոժոժահյուսների (մոտ 10) տեսակները։

Ընտանիքի ներկայացուցիչների մեջ կան նաև օգտակար տեսակներ՝ թթենու մետաքսագործը, կաղնու մետաքսագործը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 503