Բոգուսլավ Ադամովիչ (լեհ.՝ Bogusław Adamowicz, հունվարի 13, 1870(1870-01-13), Մինսկ, Ռուսական կայսրություն - 1944[1][2]), «Երիտասարդ Լեհաստան» շարժման լեհ արձակագիր, բանաստեղծ, նկարիչ։ Հարել է պառնասականներին, սիմվոլիզմին, իմպրեսիոնիզմին, ներկայացրել լեհական հայրենասիրական պոեզիա և ֆանտաստիկ սարսափ գրականություն։

Բոգուսլավ Ադամովիչ
լեհ.՝ Bogusław Adamowicz
Ծնվել էհունվարի 13, 1870(1870-01-13)
ԾննդավայրՄինսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1944[1][2]
Գրական անունB. Korda, Self
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և նկարիչ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԿրթությունՄինսկի արական գիմնազիա
Գրական ուղղություններսիմվոլիզմ և իմպրեսիոնիզմ
 Bogusław Adamowicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նկարչություն սովորել է Փարիզում։ Մոտ 1911 թվականին վերադարձել է Մինսկ, որտեղ 1918-1920 թթ. խմբագրել է լեհական «Goniec Miński» պարբերականը։ 1920 թվականից ապրել է Վարշավայում։ Վարշավայի ապստամբության (1944) ժամանակ գերմանացիների կողմից բռնի տարհանվել է Վարշավայից, որից հետո նրա մասին լուրեր չկան։

Ստեղծագործությունը խմբագրել

Բոգուսլավ Ադամովիչի ստեղծագործությունը բաժանվում է երկու տարբեր ուղղությունների։ Առաջինում շեշտվում է էրոտիզմն ու նեկրոֆիլ երևույթները՝ փոքր-ինչ սատանիստական երանգավորմամբ։ Այստեղ Բոգոսլավ Ադամովիչի ստեղծագործությունների վրա ազդեցություն է ունեցել Էդգար Պոն և բնորոշ էր «Երիտասարդ Լեհաստան» շարժմանը։ Այս բնույթի պոեզիայում Ադամովիչը մանրամասնորեն պատկերում է սեռական զգայնությունը՝ ուղղակիորեն համատեղելով կյանքը մահվան ցանկությանը։

Բոգուսլավ Ադամովիչի ստեղծագործության երկրորդ ուղղությունն ազդել է Տադեուշ Միչինսկու և Անտոնի Լանգեի պոեզիայի վրա։ Այս բնույթով Ադամովիչը շարունակել է Յուլիուշ Սլովեցկուն, օգտագործելով իր պոեզիայում մետաֆիզիկական և պատմափիլիսոփայական հարաբերապաշտություն, միևնույն ժամանակ ընդգծելով սոցիալական անարդարության իր տեսլականը։ Այս բնույթով Ադամովիչը առանձնանում է «Երիտասարդ Լեհաստան» շարժումից, հարում պոզիտիվիզմին։

Երկեր խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • «Gra wyobraźni» (1893),
  • «Melodie» (1897),
  • «Rapsod ludzkości» (1911),
  • «Wybór poezji» (1985),

Արձակ խմբագրել

  • «Wojna z duchami» (1908), ապա հրատարակվել է «W starym dworze. Powieść fantastyczna» անվանումով,
  • «Tajemnica długiego i krótkiego życia» (1911),
  • «Nieśmiertelne głupstwo. Fantazja powieściowa» (1912),
  • «Wesoły marszałek» (1922),
  • Świat na żółto (Мир в жёлтом) (1925), ապա հրատարակվել է «Triumf żółtych» (1927) անվանումով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 MAK (польск.)

Գրականություն խմբագրել

  • Andrzej Niewiadowski, Antoni Smuszkiewicz, Leksykon polskiej literatury fantastycznonaukowej, Wydawnictwo Poznańskie, Poznań 1990, ISBN 83-210-0892-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգուսլավ Ադամովիչ» հոդվածին։